«Կոստանդին Ծիրանածին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
 
=== Գրական գործունեություն ===
[[պատկեր:Book of Imperial Ceremonies at Constantinople.jpg|237x237px221x221px|left|thumb|Հատված «Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» աշխատությունից]]
 
 
Կոստանդինը հայտնի է նաև որպես դարաշրջանի կրթված մարդկանից մեկը՝ հանրագիտարանային աշխատանքների հեղինակ և հովանավոր: Նրա «Թեմերի մասին», «Արարողությունների մասին», «Կայսրության կառավարման մասին» (որի 43–46 գլուխները վերաբերում են Հայաստանին), աշխատությունները կարևոր աղբյուր են հանդիսանում Բյուզանդիայի, [[Կիևյան Ռուսիա|Կիևյան Ռուսիայի]] և այլ երկրների պատմության ուսումնասիրման համար: Կոստանդինի գրչին է պատկանում Ֆեոֆանին Շարունակողի ժամանակագրության բաժիններից մեկը՝ [[Բարսեղ Ա Մակեդոնացի|Բարսեղ I Մակեդոնացու]] կենսագրությունը: «Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» գրքում նկարագրում է [[Օլգա (իշխանուհի)|Օլգա իշխանուհո]]<nowiki/>ւ այցը Կոստանդնուպոլիս (957) և նրա մկրտությունը: «Կայսրության կառավարման մասին» աշխատության իններորդ գլուխը համառոտ նկարագրում է [[Ռուսիա|Ռուսիայի]] տնտեսական և քաղաքական կարգը: Նրա մասնակցությամբ կազմվել են «Վասիլիկա» օրենսգիրքը, «Գեոպոնիկա» գյուղատնտեսական հանրագիտարանը (հայերեն հրտ. «Գիրք վաստակոց», 1877) և այլ գործեր: