«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
չ (→‎Ֆովիզմը գեղանկարչության մեջ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +))
 
Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ։ Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները։ Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ [[1905]]-[[1907]] թվականներին, որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում<ref>John Elderfield, The ''"Wild Beasts" Fauvism and Its Affinities,'' 1976, Museum of Modern Art, p.13, ISBN 0-87070-638-1</ref>։ «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին։ Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ։
 
Շարժման առաջնորդներն էին [[Անրի Մատիս]]<nowiki/>ը և [[Անդրե Դերեն]]<nowiki/>ը։ Նրանց ոգեշնչել էին [[պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիստներ]]՝ [[Վինսենթ վան Գոգ|Վան Գոգ]]ը և [[Պոլ Գոգեն]]<nowiki/>ը, որոնք [[իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստներ]]ին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ<ref>Collins B. Van Gogh and Gauguin: Electric Arguments and Utopian Dreams. Westview Press, 2003.</ref>։ Մատիսն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում։ Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն։ Մատիսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»։
 
== Ֆովիզմը երաժշտության մեջ ==
Երաժշտական ֆովիզմում առաջին պլան է մղվում ռիթմի և դինամիկայի դերը, որը համադրվում է պարզունակ թեմատիկ նյութի մեղեդու հետ։ Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը (պոլիռիթմիան), հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն։
 
Երաժշտական ֆովիզմն առավել վառ կերպով արտահայտվել է ռուս կոմպոզիտոր [[Իգոր Ստրավինսկի|Իգոր Ստրավինսկու]] ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքներում, [[Սերգեյ Պրոկոֆև|Ս. Պրոկոֆև]]<nowiki/>ի և [[Բելա Բարտոկ|Բ. Բարտոկ]]<nowiki/>ի ստեղծագործություններում։
 
== Ծանոթագրություններ ==