«Մարսել Պրուստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 46.
 
=== Ընտանիք և մանկություն ===
Մարսել Պրուստը ծնվել է [[Փարիզ]]<nowiki/>ում՝ 16-րդ շրջանի Օտոյ թաղամասում, իր մայրական կողմի պապիկի տանը, որը հետագայում քանդել են նոր բնակելի շենքեր կառուցելու նպատակով:
[[Պատկեր:Robert_et_Marcel_Proust_1876_bis.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Robert_et_Marcel_Proust_1876_bis.jpg|մինի|Ռոբերտ{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }} և Մարսել Պրուստները, 1876 թ.]]
Մայրը՝ Ժան Կլեմանս Վայլը (ծնվել է 1849 թ. Փարիզում և մահացել 1905 թ.), ալզասյան և լորենյան հրեաներից էր և բիրժայի գործակալ: Հայրը՝ բժիշկ Ադրիան Պրուստը (ծնվել է Իլիերում՝ 1834 թ. և մահացել Փարիզում՝ 1903 թ.), Իլիերի բարգավաճ առևտրականներից էր: Մարսելը նաև ուներ ավագ եղբայր՝ Ռոբերտը (ծնվ. 1873 թ. և մահացել է 1935 թ.), ով վիրաբույժ էր: Մարսելի հովանավորն էր նմուշահավաք (կոլեկցիոներ) Իյոժեն Մյուտիաքսը:
Տող 56.
=== Երիտասարդության տարիներ ===
[[Պատկեր:Proust_et_David_David-Weill.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Proust_et_David_David-Weill.jpg|ձախից|մինի|Պրուստը՝{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }} ձախից առաջինը, երկրորդ շարքում, Կոնդողսեի լիցեյ, 1888-89 թթ.]]
Տարրական դասարանում սովորել է Ժակ Բիզեի՝ կոմպոզիտոր [[Ժորժ Բիզե]]<nowiki/>ի որդու հետ, որի մայրը՝ Ժնևիև Ալևին, իր քեռու տանը սրահ ուներ, ուր հավաքվում էին դերասաններ: Ժնևիևը կրկին ամուսնանում է 1886 թ.՝ պահպանելով իր սրահը, որի մշտական այցելու էր դարձել Պրուստը:
 
Մարսելն այնուհետև ուսանում է Կոնդորսե լիցեյում՝ սկսած 1882 թ.: Հինգերորդ կուրսում մնում է նույն կուրսում, սակայն առաջին անգամ նրա անունը գրում էն գերազանցիկների ցուցակում 1884 թ.: Նա դասերից բացակայում էր առողջական խնդիրների պատճառով, սակայն արդեն անգիր գիտեր [[Վիկտոր Հյուգո]]յ<nowiki/>իյի, Մյուսեի և [[Ժան Սանտոյ]]<nowiki/>ի ստեղծագործությունները: Նա նաև ուսանում է փիլիսոփա Ալֆոնս Դառլյուի մոտ:
 
Գրողի մանկական և երիտասարդական առաջին սեր Մարի դը Բենարդակիի հետ նա ներկայացումներ է ունենում [[Ելիսեյան դաշտեր]]<nowiki/>ում: Նրանք դադարում են հանդիպել 1887 թ.:
 
Պրուստն իր գրական առաջին քայլերն անում է դեռ լիցեյում սովորելու վերջին տարիներին: Ավելի ուշ՝ 1982 թ. նա հիմնադրում է մի փոքր հանդես Կոնդորսեի նախկին համակուրսեցիների հետ՝ «Բանկետ»-ը: Սա սկիզբ է դնում նրա ցուցամոլ հռչակի: Այդ ընթացքում ծանոթանում է Լյուսիեն Դոդեի՝ վիպասան [[Ալֆոնս Դոդե]]<nowiki/>ի տղայի հետ:
 
1889-90 թթ. ծառայում է բանակում՝ [[Օռլեան|Օրլեան]]<nowiki/>ում, որի մասին հետագայում հաճելի հիշողություններ ուներ: Դրան հաջորդած ժամանակաշրջանում Փարիզում ծանոթանում է Գաստոն Արման դը Կայավեի հետ, որը դառնում է նրա մտերիմ ընկերը: Նա նաև ծանոթանում է վերջինիս նշանածի՝ Ժաննա Պուքեի հետ ում և սիրահարվում է հետագայում:
 
Զինծառայությունից հետո հաճախում է Ալբեռ Սորելի և Անատոլ Լըռուա-Բոլիոյի քաղաքական գիտությունների դասընթացին Ազատ դպրոցում, ով նրան համարում է շատ խելացի: Նա իր հայրիկին առաջարկում է դիվանագիտական մրցույթի մասնակցել Հնագիտության դպրոցում: Այնուհետև ավարտում է [[Սորբոնի համալսարան]]<nowiki/>ի բակալավրիատը 1895 թ.:
 
1896 թ. հրապարակում է «Հաճույքները և օրերը» արձակ պոեմների ժողովածուն, որը գրաքննադատների և հատկապես գրող [[Ժան Լորեն]]<nowiki/>ի կողմից խիստ գնահատականի է արժանանում: Վերջինիս հետ նույնիսկ մենամարտի են դուրս գալիս, որն ավարտվում է առանց որևէ մի կողմի վնասվելու: Այնուհետև հրատարակում է «Կորուսյալ ժամանակը փնտրելիս» վեպի առաջին գլուխները:
 
=== Ժան Սանտոյի խմբագրություն ===
Տող 80.
 
=== Րասքինի գեղագիտությունը ===
1900-ականներին մոտ նա դադարում է գրել Ժան Սանտոյի վեպը և տարվում անգլիացի գեղագետ [[Ջոն Րասքին]]<nowiki/>ով, որը նրա համար բացահայտում է իր ընկեր Ղոբեղ դը Բիլին՝ 1896-99 թթ. ընթացքում [[Լոնդոն]]<nowiki/>ում ֆրանսիացի դիվանագետը: Պրուստը նրան բացահայտում է հենց Րասքինին նվիրված ստեղծագործություններում, որից մեկն էլ ''Րասքին և գեղեցկության կրոնն'' էր: Վերջինիս մահից հետո՝ 1900 թ., Պրուստը որոշում է թարգմանել նրա գրվածքները: Այս նպատակով հանգուցյալ գրողի ստեղծագործական մտքերն ընկալելու նպատակով մայրիկի հետ ճամփորդում է Ֆրանսիայի հյուսիսում և [[Վենետիկ]]<nowiki/>ում:
 
Անգլիացի գրողի գրածները թարգմանելիս Պրուստին օգնել են ծնողները և հատկապես մայրիկը, քանի որ նա վատ գիտեր անգլերեն:
Տող 93.
Ծնողների մահից հետո իր առողջական վիճակն էլ ավելի է վատանում ասթմայի պատճառով: Ստեղծագործական աշխատանքը նրան շատ էր հյուծում. տանից դուրս էր գալիս միայն երեկոյան: «Կորուսյալ ժամանակը փնտրելիս»-ը հրատարակվում է 1913 թ.-ից 1927 թ. ընկած ժամանակահատվածում:
 
Գալիմաղ հրատարակչությունը, հետևելով [[Անդրե Ժիդ|Անդղե Ժիդ]]<nowiki/>ի խորհրուրդներին, մերժում է առաջին հատորի հրատարակչությունը: Վերջինս հետագայում զղչում է իր արարքի համար: Սակայն, Գալիմաղը համաձայնում է հրատարակել երկրորդ հատորը, որի համար Պրուստը 1919 թ. ստանում է [[Գոնկուրյան մրցանակ|Գոնկուղ]] գրական մրցանակ:
[[Պատկեր:Marcel_Proust_(Père_Lachaise).jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Marcel_Proust_(P%C3%A8re_Lachaise).jpg|մինի|205x205փքս|Պրուստի{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }} տապանաքարը Պեր Լաշեզ գերեզմանատանը]]
Այս ընթացքում նա մտածում է ուսանել Ֆրանսիական ակադեմիայում, որտեղ ուսանող իր ընկերները քաջալերում են նրան:
Տող 99.
Սակայն, նրան մնացել էր ապրելու երեք տարի, որի ընթացքում Պրուստն անդադար աշխատում է իր այս ստեղծագործության 5 հատորների գրելու ուղղությամբ:
 
Նա մահանում է 1922 թ. նոյեմբերի 18-ին, բրոնխիտից հյուծված: Հուղարկավորությունը կազմակերպում են [[Սեն-Պիեղ-դը-Շայո]] եկեղեցում՝ զինվորական պատվով, ինչպես վայել կլիներ [[Պատվո Լեգեոնի շքանշան|Պատվո լեգեոն]]<nowiki/>ի շքանշանակրի: Եկեղեցու գավթին գրված է հետևյալ նախադասությունը. «Նա մեր երիտասարդ մարդն էր»: Պրուստը հանգչում է Պեր Լաշեզի գերեզմանատանը: Ստեղծագործություններ
 
=== «Հաճույքներն ու օրերը» ===
Տող 105.
 
=== Ժան Սանտոյ ===
1895 թ. Պրուստը նախաձեռնում է մի նոր վեպ գրել, որի գլխավոր թեման մի երիտասարդ մարդ էր, ով հաջողությունների է հասնում Փարիզում 19-րդ դարավերջում: Այստեղ Պրուստը հիշատակում է [[Դրեյֆուսի գործ]]<nowiki/>ը, որի ականատեսներից էր անձնապես: Նա առաջիններից էր, որ շրջանառության մեջ դրեց խնդրագրի ստորագրությունն ի պաշտպանություն դավաճանության մեջ կասկածվող ֆրանսիացի հրամանատարի, որը նույնիսկ ստորագրել է [[Անատոլ Ֆրանս]]<nowiki/>ը:
 
=== Րասքինի թարգմանությունները ===
 
* [[Ամիեն]]<nowiki/>ի Աստվածաշունչը
* [[Պատկեր:Marcel_Proust_vers_1892.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Marcel_Proust_vers_1892.jpg|մինի|Մարսել{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }} Պրուստ, 1982 թ. լուսանկար]]Քնջութն ու ջրաշուշանները
 
Տող 117.
 
=== «Ընդդեմ Սենտ-Բյովի» ===
Այս ստեղծագործությունը գոյություն չունի. խոսքը մի քանի էջերի մասին է, որոնք տպագրվել են հետմահու՝ 1954 թ.՝ որպես կարճ պատմությունների ու էսսեների ժողովածու, որը նվիրված էր Պրուստի սիրված և միաժամանակ նրա կողմից քննադատվող գրողներին՝ [[Օնորե դը Բալզակ|Բալզակ]]<nowiki/>ին, Ֆլոբեղին և այլոց:
 
«Նմանակումներ և ժողովածուներ»
 
Այս ստեղծագործությունը Պրուստը հրատարակել է 1919 թ.: Սա [[Ֆիգարո թերթ]]<nowiki/>ում 1908 թ. սկսած հրատարակված նախաբանների և մամուլի հոդվածների ժողովածու է, որն ի մի է բերվել Գաստոն Գալիմաղի խնդրանքով:
 
=== «Կորուսյալ ժամանակը փնտրելիս» ===
Տող 132.
Այս ստեղծագործության մեջ Պրուստը ներկայացնում է պճնամոլության, արիստոկրատ ու բուրժուա հասարակության մասին վերլուծություն, որը վերածվում է անհատի սոցիալական դրդապատճառների մասին գլխավոր խորհրդածություն և վերջինիս հարաբերություններն այլոց հետ, որոնք վերջինիս սոցիալական վերելքի գործիքներն են հանդիսանում:
 
«Կորուսյալ ժամանակը փնտրելիս» աշխատության մեջ կարևոր տեղ է հատկացրած համասեռամոլությանը և հատկապես «<nowiki/>[[Սոդոմ և Գոմոր]]<nowiki/>» հատվածում Շաղլյուս գրական կերպարի միջոցով:
 
Միաժամանակ, այն հումոր և փոխաբերություն (մետաֆոր) ունի. օրինակ՝ այս նախադասությունը. «Երկինքը աստղերով է մագաղաթված»՝ «շաղաղվել» բայն օգտագործելու փոխարեն (ֆրանսերենում այդ բայերն են՝ parcheminer և parsemer):