«Անարխա-ֆեմինիզմ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 1.
[[Պատկեր:Anarchist Feminism flag 3.2 ratio.svg|մինի|Սև և մանուշակագույն դրոշը հաճախ կիրառվում է որպես անարխա-ֆեմինիզմի խորհրդանիշ]]
[[Պատկեր:Anarcha-feminism.svg|մինի|Վեներայի նշանի կենտրոնում պատկերված բռունցքը անարխա-ֆեմինիստական խորհրդանիշ է]]
'''Անարխա-ֆեմինիզմ'''ը, հայտնի նաև որպես '''անարխիստական ֆեմինիզմ''' և '''անարխո-ֆեմինիզմ''', համատեղում է [[անարխիզմ]]ը [[ֆեմինիզմ]]ի հետ։ Այն դիտարկում է [[հայրիշխանություն]]ը որպես ոչ կամավոր բռնի հիերարխիա, որը պիտի փոխարինվի ապակենտրոնացված ազատ փոխգործակցությամբ։ Անարխա-ֆեմինիստները հավատում են, որ հայրիշխանության դեմ պայքարը [[Դասակարգային պայքար|դասային պայքարի]] և [[Պետություն|պետության]] դեմ անարխիստական պայքարի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Անարխա-ֆեմինիստական փիլիսոփայությունը տեսնում է անարխիստական պայքարը որպես ֆեմինիստական պայքարի կարևոր բաղկացուցիչ և հակառակը։ Լ․ Սյուզան Բրաունը պնդում է․ «Քանի որ անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որը դեմ է ամեն տեսակ իշխանությանը, այն բնականորեն ֆեմինիստական է»<ref>Brown, p. 208.</ref>
Չնայած տարածված կարծիքներին, որոնք ասոցացնում են այն [[ռադիկալ ֆեմինիզմ]]ի հետ, անարխա-ֆեմինիզմը անպայմանորեն ռազմատենչ չէ։ Այն բնութագրվում է որպես հակաավտորիտար, հակակապիտալիստական, բռնությանը դեմ փիլիսոփայություն, որի նպատակն է ստեղծել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև։ Անարխա-ֆեմինիզմ տերմինը ենթադրում է կանանց սոցիալական ազատություն և անկախություն՝ առանց այլ խմբերից կամ ճամբարներից կախվածություն ունենալու։
== Ծագում ==
[[Միխայիլ Բակունին]]ը ընդդիմախոսում էր պատրիարխիային և նրան, թե ինչպես է օրենքը «ենթարկում կանանց տղամարդու բացարձակ գերիշխանությանը»։ Նա պնդում էր, որ «հավասար իրավունքները պիտի պատկանեն կանանց և տղամարդկանց», որպեսզի կանայք կարողանային «դառնալ անկախ և ազատ կառուցելու կյանքի սեփական ուղին»։ Բակունինը կանխատեսում էր «ավտորիտար իրավական ընտանիքի» ավարտը և «կանանց լիարժեք սեռական ազատությունը»<ref name="Anarchist FAQ 2008">An Anarchist FAQ. What is Anarcha-Feminism? Archived September 22, 2008, at the Wayback Machine.</ref>
1860-ական թվականներից սկսած՝ անարխիզմի՝ կապիտալիզմի և պետության ռադիկալ քննադատությունը համադրվում էր հայրիշխանության քննադատության հետ։ Անարխա-ֆեմինիսնտերը, հետևաբար, սկսում են այն դրույթից, որ ժամանակակից հասարակությունը կառավարվում է տղամարդկանց կողմից։ Այնպիսի ավտորիտար արժեքներն ու վարքը, ինչպես գերիշխանությունը, շահագործումը, ագրեսիան, մրցակցությունը և այլն, անբաժանելի են հիերարխիկ քաղաքակրթություններից և դիտվում են որպես «առնական»։ Ի հակադրություն դրա՝ ոչ ավտորիտար վարքն ու արժեքները, ինչպես համագործակցությունը, փոխօգնությունը, կարեկցությունը և զգայունությունը դիտվում են որպես «կանացի» և չեն գնահատվում։ Հետևաբար, անարխա-ֆեմինիստները առաջ են քաշում ոչ ավտորիտար, անարխիստական հասարակության գաղափարը։ Նրանք հղվում են մի հասարակության կառուցմանը, որը հիմնված է փոխօգնության, համագործակցության վրա, այսինքն՝ «հասարակության կանացիացմանը»<ref name="Anarchist FAQ 2008"/>
Անարխա-ֆեմինիզմն առաջ եկավ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հեղինակների և տեսաբանների աշխատություններում, ինչպիսիք են անարխիստ ֆեմինիստներ [[Էմմա Գոլդման]]ը, Վոլտերին դը Կլեյրը և Լյուսի Պարսոնսը<ref>Dunbar-Ortiz, p.9.</ref>
=== Վիրջինիա Բոլթեն և La Voz de la Mujer ===
[[Պատկեր:8La Voz de la Mujer.jpg|մինի|La Voz de la Mujer-ի՝ առաջին արգենտինական անարխա-ֆեմինիստական լրատվականի շապիկը]]
Արգենտինայում [[Վիրջինիա Բոլտեն|Վիրջինիա Բոլթենն]] էր, որ կազմակերպեց [[La Voz de la Mujer]]-ի («Կնոջ ձայնը») տպագրությունը, որը տպագրվել է ինը անգամ Ռոզարիոյում 1896 թվականի հունվարի 8-ից մինչև 1897 թվականի հունվարի 1-ը, և կարճատև կերպով վերականգնվել է 1901 թվականին։ Նմանատիպ թերթ նույն անվամբ հետագայում տպագրվել է նաև [[Մոնտեվիդեո]]յում, որից կարել է ենթադրել, որ Բոլթենը իր աքսորումից հետո այն վերահիմնել ու խմբագրել է<ref>Molyneux, Maxine (2001). Women's movements in international perspective: Latin America and beyond. Palgrave MacMillan. p. 24. ISBN 978-0-333-78677-2.</ref>
== Ծանոթագրություններ ==
|