«Մահայա Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Մահայա Պետրոսյանը ծնվել է [[1970]] թվականի հունվարի 3-ին, [[Թեհրան]]ում: Հայրը եղել է քաղաքացիական ինժեներ, մայրը՝ երեխաների հիգիենայի մասնագետ: Նրա ավագ եղբայրն ու քույրն աշխատում են գիտական ոլորտում: Նախնական կրթությունը ստացել է Ջանդարկի ֆրանսիական դպրոցում (երկլեզվյա դպրոց, որտեղ աշակերտներն առավոտյան ուսանում են [[ֆարսի]], ցերեկը՝ [[ֆրանսերեն]]): Իսլամական հեղափոխությունից հետո նա գրանցվել է Ռաազի առաջնորդության դպրոցում, ապա երեք տարի ուսանել է հայկական Մարիամ դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է Հադաֆ ավագ դպրոցում և [[1987]] թվականին ստացել է դիպլոմ բնական գիտությունների բնագավառում: Արվեստով և դերասանությամբ տարվել է ավագ դպրոցի վերջին դասարանում: Ավագ դպրոցն ավարտելուց հետո պատրաստվել է համալսարանի ընդունելության դասընթացներին: Մի քանի դասընթացներ է անցել Շորե Լորեցաանիի ({{lang-fa|شهره لرستانی}}) մոտ: Այս դասընթացներն իրենց ազդեցությունն են թողել նրա հետագա կարիերայի վրա: Սովորել է [[Թեհրանի համալսարան]]ի գեղարվեստի բաժնում: [[1994]] թվականին ավարտել է համալսարանն ու Իրանյան կինոփառատոնի շրջանակում կարճ ուղևորություն ունեցել դեպի [[Հայաստան]], [[1995]] թվականին 4 ամսով եղել է [[ԱՄՆ]]-ում: [[1997]] թվականին մասնակցել է «Կանանց դերը ժամանակակից կինոյում» միջազգային դասընթացին, որտեղ ներկայացել է «Կանայք, սոցիալական մազոխիզմն ու բռնությունը կինոյում» զեկույցով: [[2001]] թվականին [[Իտալիա]]յում մասնակցել է CourmayeurԿուրմայորի նուար Noirֆիլմերի կինոփառատոնին:
 
== Ֆիլմագրություն ==