«Ահմեդ-Ջևդեթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
|||
Տող 20.
Ջևդեթ փաշան, իր պատմության ընթացքում, տարբեր առիթներով բազմաթիվ անգամ անդրադառնում է հայ ժողովրդին՝ ռուս-թուրքական, թուրք-պարսկական պատերազմների կամ թուրք-վրացական հարաբերությունների մասին գրելիս։ 1778 թ. դեպքերից խոսելիս, Ջևդեթը գրում է.
{{քաղվածք|Օսմանյան պետության քրիստոնյա հպատակներից հայ ազգը, հույն և կաթոլիկ դավանանքներից տարբեր, հատուկ ծիսակատարություն է ունեցել և մինչև 1040 թվականը (1630 թ.) նրանց միջև այլ դավանանք հայտնի չի
...Օսմանյան պետության ռայաներից ամենաբազմամարդը հայ ժողովուրդն է։ Նրանց հայ անունը (Ermeni) նախապես իրենց ապրած Իրանյան երկրներից Ադրբեջանի Արմեն երկրամասից է առաջացել։ Իսկ Արմենիա անունը այդ երկրի իշխողի՝ Արմենյարի (?) մայրաքաղաքից է առաջացել (այս նախադասությունը հավանաբար աղճատված է)։ Մինչև 600-ական թվականները (XII դար) Արմենիան կազմված էր Փոքր Արմենիայից՝ Անթաքիայի, Վանի, Էրզրումի և Սվազի էյալեթները, և Մեծ Արմենիայից՝ Ադրբեջանի կողմերը, որոնք ունեին իրենց անկախ իշխողները. նրանց մայրաքաղաքը Կոնիան էր։ Սելջուկյան սուլթաններից Ղայաս Էդդինի ժամանակ սրանց երկիրն ու հայրենիքը նվաճվում է, նրանց իշխողները բնաջինջ են լինում և իրենք (ժողովուրդը) ռայա են դառնում։ Ավելի ուշ, Արմենիան Օսմանյան երկրի տիրապետության մեջ է մտնում, այդ ժամանակից մինչև վսեմաշուք սուլթան Մուրադ IV-ի իշխանության շրջանը, հայերի դավանանքը բոլոր քրիստոնյա ազգությունների դավանանքից տարբեր լինելով, միասնական մեկ դավանանքով և իրենց վիճակով հանգիստ ապրում են։ Սրանք պարզամիտ մի ժողովուրդ
Իսկ խոսելով 1786 թվականի դեպքերից, Ջևդեթ փաշան շատ տխուր գույներով է նկարագրում երկրի ներքին քաղաքական-վարչական վիճակը, հայտնում է, որ որոշ ժամանակից ի վեր բռնությունների ու անիրավությունների ամեն սահմանն անցել էր Օսմանյան կայսրությունում, ռայաները մեծ թշվառության էին ենթարկվել, իրենց երկիրն ու հայրենիքը թողնելով՝ ցիր ու ցան եղել։ Իսկ դրա պատճառն այն էր, ինչպես հաղորդում է պատմագիրը, որ երկրի մանր ու խոշոր բոլոր պաշտոնյաները իրենց անձնական շահի համար աղքատներից շատ ավելի փող էին գանձում իբրև հարկ, քան սահմանել էր պետությունը։ Այդ հարկերի գանձումը հաճախ ուղեկցվում էր բռնություններով ու դաժանությամբ։ Ջևդեթը շեշտում է, որ նվիրական [[շարիաթ]]ին հակառակ, ռայաներից մինչև անգամ օրորոցի երեխաներից ջիզիե (հարկատեսակ) էին առնում։
|