«Ցրոնքի կռիվ (1899)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +))
Ցրոնքի կռիվը տեղի է ունեցել [[1899 թվական]]<nowiki/>ի [[ապրիլի 24]]-ին, երբ [[Բաղդասար Մալյան|Գուրգեն]]<nowiki/>ը մի փոքրիկ խմբով [[Սասուն]]<nowiki/>ից իջել է [[Մշո դաշտ]]՝ [[Սասուն]] վառոդ և ռազմամթերք փոխադրելու գործով: [[Մշո դաշտ]]<nowiki/>ում եղած ժամանակ Սասուն հատկապես սպիտակ վառոդ փոխադրելու նպատակով անցնում է Ցրոնք: Ցրոնքում հարկ եղած պատրաստությունները տեսնելուց և բեռները Սասուն ճամբելուց հետո որոշում է ևս մեկ օր մնալ Ցրոնքի մարագներում:
 
Օղունք գյուղացի Մկրտիչ Երամյանը, որը գաղտնի ոստիկան էր, հետևում է [[Բաղդասար Մալյան|Գուրգեն]]<nowiki/>ի խմբի շարժումներին և այդ մասին լուր տալիս [[Բիթլիս]]<nowiki/>ի կուսակալին: [[Ապրիլի 25]]-ին Ցրոնքը պաշարվում է [[Բիթլիս]]<nowiki/>ից և [[Մուշ]]<nowiki/>ից եկած զինվորներով, որոնց թիվն հասնում էր 1000-ի: Կառավարական զորքերը Ցրոնք գյուղի նշանավոր այրերին պատանդ են վերցնում և սկսում են գյուղի խուզարկությունը: Գյուղացիներից մեկը, չդիմանալով ծեծին և չարչարանքներին, վկայում է, որ նախորդ օրվա երեկոյան տեսել է հայդուկային խմբին, որ դեպի գյուղի մարագներն էին շարժվում:
 
Զորքն անմիջապես շրջապատում է գյուղի մարագները: Մարագների ուղղությամբ արձակված ոստիկանական համազարկը մնում է անպատասխան, որից հետո թուրքերը հրդեհում են մարագները: Գուրգենն իր հայդուկային խմբին հրամայում է դուրս գալ մարագներից և կռվով ճամբա բացել: Հայդուկներից ոմանք զոհվում են հենց մարագներից դուրս գալուց, մյուս մասը՝ հետագա կռվի ընթացքում:
 
Գուրգենի խմբի կազմում էին մշեցի Տիգրանը, աղջանցի Ռուբենը, ղարաբաղցի Փարսադանը, դաշտեցի Մկրոն, Նշանը, սասունցի Կրպոն և Վարդանը: Ցրոնքի կռվում բոլոր ութ հայդուկներն էլ սպանվում են, իսկ թուրքական զորքը տալիս է 13 զոհ և 20-ից ավելի վիրավոր: [[Քրդեր]]<nowiki/>ից սպանվում է 10 հոգի: Սպանվածների մեջ էր նաև Թալիպ էֆենդին, որը [[Մուշ]]<nowiki/>ի քաղաքապետն էր:
 
[[Թուրքեր]]<nowiki/>ը կտրում են [[Բաղդասար Մալյան|Գուրգեն]]<nowiki/>ի գլուխը, իսկ մյուս հայդուկների մարմինները սայլերի վրա փոխադրում են Մուշ և հանձնում Մուշի հայոց հոգևոր առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին: Վերջինս հայ ֆիդայիների մարմիններն ամփոփել է տալիս Մուշի սուրբ Մարինե թաղամասի Կողի հայկական գերեզմանատանը: Գուրգենի մահը մեծ հարված էր ընդհանուր ապստամբության ծրագրի իրականացման համար:
 
Ցրոնքի կռվից հետո թուրքական կառավարությունը ձերբակալում և Մշո բանտն է նետում բազմաթիվ հայ գյուղացիների: