«Պավլիկյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{արեւմտահայերէն|Պաւլիկեան շարժում}}
Rescuing 0 sources and tagging 4 as dead.) #IABot (v2.0.8
Տող 8.
3-5-րդ դարերում ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը։ Մերձավոր Արևելքի երկրները անցում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեոդալիզմին։ Արդյունքում՝ ազատ գյուղացին վերածվեց անազատի, որոշակի իրավունքներ ստանալով՝ նրանց հավասարվեցին ագարակների ու դաստակերտների մշակ-ստրունկները։ Անազատ խավի հարկերը և պետական ու ավատատիրական պարհակները ավելի բարձրացան։ Հայաստանում վիճակն ավելի ծանրացավ 4-րդ դարի վերջից ու 5-րդ դարի սկզբից սկսած, երբ հաստատվեց օտար տիրապետություն։ Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ։ Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ։ Առաջինը անապատականների շարժումն էր, որն առաջացել էր 4-5-րդ դարերոմ։ Հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ։ Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար։
 
Հաջորդ նշանավոր սոցիալական շարժումը հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի)։ Այն առաջացել էր 5-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] և [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև, չուներ պետականություն՝ ոչ արևելյան (428), ոչ արևմտյան հատվածներում (389)։ Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443 թվականի [[Շահապիվանի ժողով]]ը։ Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում։ Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/221 Աղանդավորական շարժումները Հայաստանում]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
 
== Պավլիկյան շարժման սկզբնավորում ==
Տող 16.
Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս [[Հովհաննես Գ Օձնեցի|Հովհան Օձնեցին]] հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։ 719 թվականին գումարված [[Դվինի եկեղեցական ժողով (719-720)|Դվինի եկեղեցական ժողովը]] խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ։ Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը։ Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի [[Փոքր Հայք]], [[Կապադովկիա]] և [[Պոնտոս]]։ Շարժումն գործնականում մարեց։
 
Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ։ Կարևոր կենտրոն դարձավ [[Բարձր Հայք]]ի [[Մանանաղի]] գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից [[Կոստանդին Սիլվան|Կոստանդինը]]։ Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/222 Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
 
== Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության միջև ==
Տող 28.
Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։
 
Նրանք յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ։ Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը։ Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/223 Բյուզանդացիների քաղաքականությունը։ Արաբական իշխանությունների դիրքորոշումը]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
 
Պավլիկյան աղանդավորները իրենց գաղափարներով ու ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը։ Բյուզանդական արքունիքի ճնշման տակ 9-րդ դարի կեսերին նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում։ [[Արաբական խալիֆայություն]]ը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում։ Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում։
Տող 36.
Շարունակելով պավլիկյանների հալածման քաղաքականությունը՝ Բյուզանդիայի կայսրերը հրամայում էին անխնա ոչնչացնել պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով Բարձր Հայքում գտնվող [[Տևրիկ]] ամրոցը՝ աղանդավորները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ [[Խրիսոխիր]]ը, ապա՝ տաղանդավոր զորավար [[Կարբեաս]]ը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ [[Սև ծով]]ի ափերն ու մոտենալ կայսրության [[Կոստանդնուպոլիս|մայրաքաղաքին]]։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։
[[Պատկեր:Persecution of Paulicians.png|մինի|Պավլիկյանների սպանդը 843-844 թվականներին|300px]]
9-րդ դարի կեսերին Կոստանդնուպոլսում գահ էր բարձրացել ծնունդով մակեդոնացի հայազգի կայսր [[Վասիլ I Մակեդոնացի|Վասիլը]], ով փոխեց կայսեր՝ ընտրվելու կարգը և իշխանությունը դարձրեց ժառանգական։ Նա դիմեց վճռական գործողությունների։ Վասիլի բանակները 872 թվականին պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին վերջին հենակետ Տևրիկ ամրոցը։ Դրանից հետո պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց [[Բալկանյան թերակղզի|Բալկաններ]], որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները։ Նրանց ազդեցությամբ [[Բուլղարիա]]յում ծնունդ առավ [[բոգոմիլների շարժում|բոգոմիլների]], իսկ [[Ֆրանսիա]]յում [[Ալբիգոյցիներ|ալբիգոյանների]] շարժումները<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/224 Շարժման վերելքը և պարտությունը]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
 
== Տես նաև ==