«Ախալքալաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 79.
== Քաղաքի պատմություն ==
[[Պատկեր:Akhalkalak Sb.Khach ekeghetci.JPG|ձախից|մինի|Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը|248x248px]]
Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] կողմից հայ [[Զաքարյաններ]]ին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ<ref>Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25:25։</ref>։
 
19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։