«Տիլզիտի հաշտություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +) |
||
Տող 1.
'''Տիլզիտի հաշտության''' պայմագրեր ՝
Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան կորցնում էր իր տարածքի և բնակչության գրեթե կեսը։ [[Էլբա]] գետի ձախափնյան հողերն անցնում էին նորաստեղծ [[Վեստֆալյան թագավորություն|Վեստֆալյան թագավորությանը]], Կոտբուսի շրջանը՝ Սաքսոնիային, Դանցինգը (Գդանսկ) հայտարարվում էր ազատ քաղաք։ Պրուսիայից անջատված լեհական Բելոստոկի ոչ մեծ շրջանը տրվում էր Ռուսաստանին, Պրուսիայից վերցված լեհական հողերից (Պոզնանի և Վարշավայի մարզերից) ստեղծվում էր Վարշավայի դքսությունը (անձնական ունիայով կապվում էր Սաքսոնիայի հետ)։ [[Ալեքսանդր I]]-ը ճանաչում էր [[Նապոլեոն Բոնապարտ]]ի կատարած փոփոխությունները [[Եվրոպա]]յում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և [[Մեծ Բրիտանիա]]յի միջև, պարտավորվում զինադադար կնքել [[Թուրքիա]]յի հետ և իր զորքերը դուրս բերել [[Վալախիա]]յից և [[Մոլդովա]]յից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը [[Հոնիական կղզիներ]]ում և [[Կատտարո]] ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Միաժամանակ ստորագրված գաղտնի դաշնագրով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ պատերազմ մղել ցանկացած տերության դեմ։ Ռուսաստանի միջնորդությունից [[Անգլիա]]յի հրաժարվելու, ինչպես նաև նրա կողմից ծովերի ազատության սկզբունքը խախտելու և Ֆրանսիայից զավթած գաղութները չվերադարձնելու դեպքում Ռուսաստանը պարտավորվում էր խզել դիվանագիտական հարաբերությունները Անգլիայի հետ և փաստորեն միանալ Ցամաքային բլոկադային։ Ֆրանսիայի միջնորդությունից Թուրքիայի հրաժարվելու դեպքում Նապոլեոնը խոստանում էր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի դեմ և բաժանել նրա եվրոպական տիրույթները։ Միաժամանակ, Նապոլեոնն իր պատրաստակամությունն էր հայտնում աջակցել Ռուսաստանին՝ [[Շվեդիա]]յի դեմ պայքարում։
|