«Ռուսական իշխանություններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7 |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +) |
||
Տող 9.
Հին ռուսական պետությունը՝ [[Կիևյան Ռուսիա]]ն, սկզբնապես բաղկացած է եղել ցեղային իշխանություններից, բայց Ռյուրիկովիչների կողմից տեղական ազնվականներին դուրս մղելու պատճառով սկսեցին ի հայտ գալ առանձին իշխանություններ, որոնց գլուխ կանգնած էին իշխող դինաստիայի կրտսեր ճյուղի ներկայացուցիչները: Պետության մասնատման սկիզբ, որպես այդպիսին, ընդունված է համարել [[Յարոսլավ Իմաստուն]]ի կողմից Ռուսիայի բաժանումը իր որդիների միջև (1054 թվական): Հաջորդ կարևոր շրջափուլը եղել է իշխանների Լյուբեչյան համագումարի որոշումը՝ «յուրաքանչյուրը թող պահպանի իր հայրենական տունը» (1097), բայց [[Վլադիմիր Մոնոմախ]]ը և իր ավագ որդին ու ժառանգորդ [[Մստիսլավ Մեծ]]ը զավթումների և դինաստիական ամուսնությունների միջոցով կարողացան վերադարձնել կիևահպատակ բոլոր իշխանությունները:
Մստիսլավի մահը (1132 թվական) ընդունված է համարել քաղաքական մասնատվածության ժամանակաշրջանի սկիզբ (խորհրդային մարքսիստական պատմագրության մեջ՝ ավատատիրական մասնատվածության), սակայն Կիևյան պետությունը դեռևս մի քանի տասնամյակներ շարունակում էր մնալ ոչ միայն որպես ֆորմալ կենտրոն, այլ նաև հզոր իշխանություն, որի ազդեցությունը ծայրամասերի վրա չէր անհետացել, միայն թուլացել էր՝ համեմատած XII դարի առաջին քառորդի հետ: Կիևյան իշխանը մինչև դարի կեսերը շարունակում էր տնօրինել Տուրովյան, Պերեյասլավյան և Վլադիմիրո-Վոլինյան իշխանությունները և Ռուսիայի յուրաքանչյուր շրջանում ունեցել է թե հակառակորդներ, թե կողմնակիցներ: Կիևից առանձնացել են Չեռնիգովո-Սևերյան, Սմոլենսկյան, Ռոստով-Սուզդալյան, Մուրոմո-Ռյազանյան, Պերեմիշլյան և Տերեբովլյան իշխանությունները և [[Նովգորոդ|
Համընթաց շարունակվում էր նոր ուդելների ձևավորման գործընթացը (14-րդ դարում իշխանությունների ընդհանուր թիվը հասել էր 250-ի), բայց XIV—XV դարերում թափ հավաքեց նաև հակառակ գործընթացը, որի արդյունքը եղավ երկու վիթխարի ՝ Մոսկվայի և Լիտվական Մեծ իշխանությունների միավորումը ռուսական հողերի շուրջ:
|