«Մարդկային կապիտալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Խնդիր սկսնակների համար
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 2.
{{մաքրում}}
 
'''Մարդկային կապիտալը (ՄԿ)''' [[գիտելիք]]ների, ունակությունների համադրություն է, որը օգտագործվում է [[անհատ]]ների և [[հասարակություն|հասարակության]]` որպես մեկ ամբողջության բազմազան կարիքների բավարարման համար։ Առաջին անգամ «մարդկային կապիտալ» տերմինը օգտագործել է [[Թեոդոր Շուլց]]<nowiki/>ը, իսկ նրա հետևորդ [[Գերի Բեքեր|Գարի Բեքեր]]<nowiki/>ը զարգացրել է այս գաղափարը՝ փաստելով ՄԿ-ում ներդրումների արդյունավետությունը և ձևակերպելով տնտեսական մոտեցում մարդկային վարքագծի համար։
Ի սկզբանե ՄԿ-ի հասկացության տակ հասկացվում էր միայն ներդրումների ամբողջությունը մարդկանց մեջ, ինչը բարձրացնում էր աշխատանքի արտադրողականությունը, կրթական և մասնագիտական հմտությունները։ Հետագայում ՄԿ-ի հայեցակարգը նշանակալիորեն աճել է։ Վերջին հաշվարկները, կատարված Համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ՄԿ-ի մեջ ներառում են սպառողական ծախսերի արժեքը՝ ընտանիքների կողմից սննդի, հագուստի, կացարանի, կրթության, առողջապահության, մշակույթի վրա կատարած ծախսերը, ինչպես նաև այս նպատակի համար կատարված պետական ծախսերը։
ՄԿ-ն, լայն իմաստով, տնտեսական զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է, հասարակության և ընտանիքի զարգացումը, այդ թվում՝ աշխատանքային ռեսուրսների կրթված մասը, գիտական և վարչական աշխատանքի գործիքները, շրջակա միջավայրը և այն աշխատանքային գործունեությունը, որը ապահովում է ՄԿ-ի՝ որպես զարգացման արտադրական գործոնի արդյունավետ և ռացիոնալ գործունեությունը։ Նեղ իմաստով՝ ՄԿ-ն գիտելիքն է, առողջությունը, որակական և արտադրական աշխատանքը, կյանքի որակը։