«Աթանաս Ալեքսանդրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 5.
 
== Կյանք և գործունեություն ==
Սերել է [[Հույներհույներ|հույն]] [[Քրիստոնեությունքրիստոնեություն|քրիստոնյա]] ընտանիքից։ Լինելով տակավին սարկավագ՝ [[Նիկիայի Ա տիեզերական ժողով]]ում (325) լուրջ հակահարված է հասցրել [[Արիոսականություն|Արիոսին]] ու նրա հետևորդներին։ Այնուհետև՝ իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը։ Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է [[Արիոսականություն|արիոսական]] իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում։ Եկեղեցաքաղաքական, դավանական հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբանական ուղղվածություն։
 
== Ստեղծագործություն ==
Աթանաս Ալեքսանդրացու մատենագրական վաստակը սերտորեն առնչվել է Նիկիական հանգանակի պաշտպանության և [[Հերետիկոսությունհերետիկոսություն|հերետիկոսների]] դեմ մղված պայքարի հետ։ Մատենագրական գործունեության վաղ շրջանում (317–319) գրել է ''«Երկու ճառ ընդդեմ հեթանոսների»'' ջատագովական բնույթի աշխատությունը։ Առաջինում ապացուցել է [[Հեթանոսությունհեթանոսություն|հեթանոսության]] կեղծ էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով [[Աստված|Աստծո]] և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը։ Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիստոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով։
 
Աթանաս Ալեքսանդրացու մատենագրական վաստակը սերտորեն առնչվել է Նիկիական հանգանակի պաշտպանության և [[Հերետիկոսություն|հերետիկոսների]] դեմ մղված պայքարի հետ։ Մատենագրական գործունեության վաղ շրջանում (317–319) գրել է ''«Երկու ճառ ընդդեմ հեթանոսների»'' ջատագովական բնույթի աշխատությունը։ Առաջինում ապացուցել է [[Հեթանոսություն|հեթանոսության]] կեղծ էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով [[Աստված|Աստծո]] և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը։ Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիստոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով։
 
Աթանաս Ալեքսանդրացու իր դավանական-հակաճառական երկերի մեծ մասը շարադրել է աքսորավայրում (356–362): Հատկանշական են հատկապես արիոսականների դեմ գրած երեք ճառերը։ Դրանցում հեղինակը ժխտել է արիոսականների տրամաբանական և մեկնաբանական փաստարկները, բացատրել աստվածային համագոյության իմաստը։
 
Աթանաս Ալեքսանդրացու ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար խիստ արժեքավոր են նրա Զատկական նամակները. հունական բնագրից մեզ են հասել առանձին փշրանքներ, սակայն պահպանվել է դրանց ասորական թարգմանությունը։ Աթանաս Ալեքսանդացրու հեղինակել է Անտոն Անապատականի (250–356) վարքը (մոտ 356–357 թվականներին), նրա կերպարը ներկայացրել իբրև ճգնական նվիրումի չափօրինակ։ Երկը զգալի ազդեցություն է գործել սրբախոսական գրականության վրա։ Հայերեն է թարգմանվել 5V դարում։
 
Աթանաս Ալեքսանդրացու հնում հայտնի սուրբգրային բազմաթիվ մեկնություններից մեզ են հասել [[սաղմոս]]ների, [[Մատթեոսի Ավետարան|Մատթեոսի]] և [[Ղուկասի Ավետարան]]ների մեկնության լոկ առանձին հատվածներ և Սարգիս Կունդի (12-րդXII դար) Կաթողիկե թղթերի խմբագիր մեկնության մեջ կարևոր տեղ զբաղեցնող աթանասյան ընդարձակ հատվածները, որոնք հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։ Աթանաս Ալեսանդրացին գրել է նաև կանոններ, [[Պատարագամատույց]], ներբողներ, խրատներ, աստվածաբանական, քրիստոսաբանական, ջատագովական և հակաճառական բնույթի բազմաթիվ թղթեր։
 
Աթանաս Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»։ Քրիստոնեական մտքի պատմության մեջ նրա երրորդաբանական և քրիստոսաբանական ուսմունքն անգերազանցելի ապացույցն է Ընդհանրական եկեղեցու հնագույն ավանդության, ուսուցման և հավատքի։ Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ամենակարկառուն ներկայացուցչի՝ Աթանաս Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը ուղենիշ է հանդիսացել հետագայում Անտիոքի դպրոցի դեմ մղված պայքարում և հակաքաղկեդոնական վեճերի շրջանում։ Մեծ է եղել նրա ուսմունքի ազդեցությունն արևելաքրիստոնեական, այդ թվում՝ Հայ եկեղեցու աստվածաբան-դավանաբանական մտքի վրա։
 
Աթանաս Ալեքսանդրացու աշխատությունների զգալի մասը հայացվել է 5V դարից՝ թարգմանիչ հայրերի, իսկ մյուս մասը 8-րդVIII դարից՝ [[Ստեփանոս Սյունեցի|Ստեփանոս Սյունեցու]] ջանքերով։ Թարգմանված առավել կարևոր երկերից են՝ «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան», «Ի Հոգին Աստուծոյ», «Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն եւ Սրբոյ Երրորդութեանն», «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի», «Ի ծնունդն Քրիստոսի» ևն։
 
Աթանաս Ալեքսանդրացու գործերի հայերեն թարգմանությունների մի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ ևն) հրատարակվել է 1899 թվականին, տարբեր աշխատություններից հատվածներ և վկայություններ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում։ Նրա երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, մասնավորապես քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ։ Ուստի և նրա մատենագրության տարբեր հատվածներ լայնորեն վկայակոչվել են հայ դավանաբանական գրականության մեջ («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ», [[Անանիա Սանահնեցի|Անանիա Սանահնեցու]] «Հակաճառութիւն», [[Պողոս Տարոնեցի|Պողոս Տարոնեցու]] «Ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» ևն)։ Իր ուրույն տեղն ունի նաև հայ մեկնաբանական գրականության մեջ։
 
== Հիշատակ ==
 
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ եկեղեցին]] Սուրբ Աթանաս Ալեքսանդրացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարին և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ<ref>{{Գիրք:ՔՀՀ|23}}</ref>։
 
Տող 38 ⟶ 36՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՔՀՀ}}
 
{{Արտաքին հղումներ}}
== Աղբյուրներ ==
* «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
 
{{Ալեքսանդրիական դպրոց}}
{{Հայրաբանություն}}
{{ՔՀՀ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Եկեղեցական հայրեր]]