«Հռենոսի ոսկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 14.
| առաջնախաղի վայր = [[Մյունխեն]]
}}
'''Հռենոսի ոսկին''' ({{lang-de|Das Rheingold}}), [[Գերմանացիներ|գերմանացի]] [[երգահան]] [[Ռիխարդ Վագներ]]ի օպերա, «[[Նիբելունգի մատանին]]» շարքի առաջին [[օպերա]]ն՝ նախերգը։ [[Լիբրետո|Լիբրետտո]]<nowiki/>ն գրվել է Վագների կողմից 1849-1852 թվականների ընթացքում [[Ցյուրիխ]] քաղաքում, երաժշտությունը՝ 1853-1854 թվականների ընթացքում։
 
Առաջին անգամ բեմադրվել է [[1869]] թվականի [[սեպտեմբերի 22]]-ին Մյունխենում Ֆրանց Վյուլների ղեկավարությամբ։ Վագները դեմ էր բեմադրմանը, քանի որ համոզված էր, որ օպերան պետք է կատարվի «Նիբելունգի մատանին» շարքի հետ միասին։ Այդ մտահղացումը ի կատար ածվեց միայն՝ Բայրոյթի առաջին փառատոնի ընթացքում, որտեղ «Հռենոսի ոսկին» բեմադրվեց [[1876]] թվականի [[օգոստոսի 13]]-ին՝ [[Հանս Ռիխթեր]]ի ղեկավարությամբ։
 
==Սյուժե==
Անշտապ հոսում է զորեղ [[Հռենոս]]ը: Նրա ալիքներում խայտում են ջրահարսները՝ [[Հռենոս]]<nowiki/>ի անհոգ և զվարթ դուստրերը: Նրանք պահպանում են գետի հատակում հանգչող ոսկե [[գանձ]]<nowiki/>ը: Իսկ գետնի տակ, ժայռերի ծերպերում ապրում են կարճլիկ նիբելունգները՝ հմուտ դարբինները: Նրանցից մեկը՝ Ալբերիխը ապարդյուն ձգտում է արժանանալ ջրահարսների սիրուն. Հռենոսի դուստրերը սահելով դուրս են պրծնում նրա ձեռքերից՝ ծիծաղելով նրա դանդաղաշարժության և զայրույթի վրա: Նրանց ուրախ շաղակրատանքից Ալբերիխն իմանում է գանձի գաղտնիքը. նա, ով Հռենոսի ոսկուց մատանի կռի, կդառնա աշխարհի տիրակալը և անհամար գանձերի կտիրանա: Բայց մատանին կռելը հեշտ չէ. դրա համար հարկավոր է հրաժարվել մարդկային լավագույն զգացմունքից՝ սիրուց: Ալբերիխն անիծում է սերը և Հռենոսի ոսկին նրա ձեռքում է:
Անմատչելի լեռնային բարձունքներում վեր է խոյանում աստվածների վսեմ պալատը՝ Վալհալլան: Ոչ մի թշնամի սարսափելի չէ գերագույն աստված [[Օդին (դիցաբանություն)|Վոթանի]] համար: Վալհալլան կառուցել են Ֆազոլտը և Ֆավները՝ զորեղ, բայց պարզհոգի եղբայր հսկաները: Վոթանը պայմանագիր է կնքել նրանց հետ՝ երդվելով, որ իբրև վարձատրություն նրանց կհանձնի երիտասարդության դիցուհի [[Ֆրեյա]]յին, որ պահպանում է աստվածներին հավերժ երիտասարդություն պարգևող կախարդական ոսկե խնձորները: Սակայն, անառիկ ամրոցն ստանալուց հետո, Վոթանը չի շտապում բաժանվել Ֆրեյայից: Կնոջ, որ Ֆրեյայի քույրն է, [[Ֆրիգգ (դիցաբանություն)|Ֆրիգգի]] նախատինքները, նրա եղբայրների՝ երիտասարդ Ֆրոյի և որոտի աստված ռազմաշունչ [[Թոր|Դոնների]] զայրույթը, ավելի ամրապնդում են նրա մերժման որոշումը: Կրակի աստված [[Լոկի|Լոգեն]], որ հրի նման ճկուն է ու անհավատարիմ, և մի ժամանակ աստվածներին նենգաբար խորհուրդ էր տվել պայմանավորվել հսկաների հետ, պատմում է Հռենոսի ոսկու մասին: Հսկաները պատրաստ են հրաժարվել Ֆրեյայից, եթե Վոթանն իրենց հանձնի նիբելունգների մատանին: Իսկ առայժմ նրանք իրենց մոտ են պահում Ֆրեյային՝ իբրև պատանդ: Նույն պահին աստվածները կորցնում են իրենց զորությունը և մեկ ակնթարթում դառնում ծեր ու զառամյալ: Միայն Լոգեն առաջվա պես ուրախ է ու ծիծաղկոտ: Այդժամ Վոթանը որոշում է. ինքը Ալբերիխից կխլի ոսկին, որպեսզի փրկագնի Ֆրեյային: Լոգեի ուղեկցությամբ նա ուղևորվում է դեպի նիբելունգների ստորգետնյա թագավորությունը:
[[Պատկեր:Ring11.jpg|mini|thumb|250px|ձախից|Ալբերիխը և ստրկացած գաճաճ նիբելունգները (նկարիչ՝ Արթուր Ռեքհեմ):]]