7773
edits
չNo edit summary |
չNo edit summary |
||
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
| հայերեն անուն = Արտավան Ե Պարթև
| բնօրինակ անուն = {{lang-xpr|𐭍𐭐𐭕𐭓}}
| պատկեր =
| նկարագրություն =
| պատկերի լայնություն =
| տիտղոս = [[Պարթևստան]]ի [[արքայից արքա]]
| դրոշ =
| կառավարման սկիզբ =
| կառավարման ավարտ =
| կառավարման ժամանակ = [[213]] - [[224]]
| նախորդող = [[Վաղարշ Ե Պարթև]]
| հաջորդող = [[Արտավազդ Պարթև]]
| ժառանգորդ =
| գահապահ1 =
| գահապահ1 կառավարման սկիզբ =
| գահապահ1 կառավարման ավարտ =
| ազգություն =
| դավանանք =
| ծննդյան օր =
| ծննդավայր =
| վախճանի օր =
| վախճանի վայր =
| թաղված =
| դինաստիա =
| ի ծնե անուն =
| հայր =
| մայր =
| ամուսին =
| զավակներ =
| ծառայության տարիներ =
| պատկանելություն =
| զորքի տեսակ =
| կոչում =
| հրամանատար էր =
| ճակատամարտեր =
| Վիքիպահեստ =
}}
'''Արտավան Ե Պարթև''' ({{lang-xpr|𐭍𐭐𐭕𐭓}}, Ardawān, {{ԱԾ}}), [[Պարթևաստան]]ի վերջին արքայից արքան (213-224), [[Վաղարշ Դ Պարթև|Վաղարշ Դ]]-ի կրտսեր որդին, [[Վաղարշ Ե Պարթև|Վաղարշ Ե]]-ի եղբայրը, [[Պարթև Արշակունիներ]]ի արքայական հարստությունից<ref name="ՀԺՊ">[http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.2/book/Binder1.pdf «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 22-26, 28-29․]</ref>։
== Կենսագրություն ==
=== Գահակալական կռիվներ ===
Արտավանի հոր՝ [[Վաղարշ Դ Պարթև|Վաղարշ Դ]]-ի մահից հետո (208), [[Պարթևստան]]ի գահին բազմում է նրա ավագ որդին՝ [[Վաղարշ Ե Պարթև|Վաղարշ Ե]]-ն։ 213 թվականին Արտավանը իրեն հռչակում է [[արքայից արքա]] և գահակալական կռիվներ է սկսում մղել եղբոր դեմ, որը ավարտվում է 222 թվականին՝ Արտավանի հաղթանակով<ref name="ՀԺՊ" />։
Ըստ հայ պատմիչների, [[Մեծ Հայք]]ի արքա [[Խոսրով Ա]]-ն և նրա որդի [[Տրդատ Բ]]-ն Արտավանի դաշնակիցներն էին և նրա հետ միասին պայքարում էին Վաղարշ Ե-ի և [[Պարսք]]ում հեղաշրջում կատարած [[Պապակ]]ի և նրա որդու՝ [[Շապուհ (Պարսքի արքա)|Շապուհի]] դեմ։ Ըստ [[Ագաթանգեղոս]]ի և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]]՝ Խոսրով Ա-ն մի շարք արշավանքներ է ձեռնարկում դեպի հարավ՝ Պապակի դեմ և վերադառնում հարուստ ավարով<ref name="">«Պատմություն Հայոց», Ագաղթանգեղոս, գլ․ Ա․ 19 - էջ 16, 21, 22 - էջ 19, գլ․ Բ․ 23 - էջ 19․</ref>։ Հավանական է համարվում, որ Խոսրով Ա-ն արշավանքներ է ձեռնարկել նաև Արտավանի մրցակից Վաղարշ Ե-ի դեմ։ Ի վերջո, Վաղարշ Ե-ն պարտության է մատնվում եղբորը և հեռանում [[Տիզբոն]]ից։ Արտավան Ե-ն հաստատվում է մայրաքաղաք Տիզբոնում և փորձում է ամրացնել իր դիրքերը<ref name="ՀԺՊ" />։
=== Հռոմեա-պարթևական պատերազմ ===
[[Կատեգորիա:Պարթև Արշակունիներ]]▼
{{հիմնական|Կարակալլայի արևելյան արշավանք}}
[[հռոմեական կայսրություն|Հռոմում]] [[Կարակալլա|Անտոնինոս Կարակալլային]] հաջորդած [[Մակրինոս]] կայսրը (217-218) փորձում է շարունակել վերջինիս [[Կարակալլայի արևելյան արշավանք|պատերազմը]] Արտավան Ե-ի դեմ։ [[Մծբին]]ի մոտ տեղի ունեցած [[Մծբինի ճակատամարտ (217)|ճակատամարտում]] Արտավանը կրկին պարտության է մատնում հռոմեական զորքերին։ Մակրինոս կայսրը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել։ Ըստ պայամանգրի՝ հռոմեացիները վերադարձնում են պարթևական ռազմագերիներին<ref>Dio, LXXIX, գլ․ 26, 2, 5 (հայերեն թարգմ․, էջ 223)․</ref>, Մակրիանոսը Արտավանին վճարում է 5000 բյուր դրախմե ռազմատուգանք, քանի որ «ինքը պարտվել էր»<ref>Dio, LXXIX, գլ․ 27, 1-3 (հայերեն թարգմ․, էջ 224)․</ref>։ Երկու տերությունների միջև հաստատվում է խաղաղություն։ Հռոմին է անցնում [[Միջագետք]]ը, որով էլ սահմանափակվում են հռոմեացնիների հավակնությունները տարածաշրջանում։ Արտավան Ե-ի այս հաղթանակները, սակայն, պարթևների վերջին հաջողություններին էին՝ նրանց թագավորության անկման նախօրյակին<ref name="ՀԺՊ" />։
=== Սասանյանների ապստամբություն ===
220-ական թվականներին ուժեղանում է [[Պարսք]]ում իշխող [[Սասանյաններ|Սասանյան]] տոհմը, որի առաջնորդ և հիմնադիր [[Արտաշիր Պապական]]ը ապստամբություն է բարձրացնում Արտավան Ե-ի դեմ։ Արտաշիր Պապականը չորս տարավա ընթացքում կարողանում է ջլատել թուլացած պարթև Արշակունիների վերջին ուժերը։ 224 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած [[Որմիզդականի ճակատամարտ]]ում պարտվում և սպանվում է Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ն, որով կործանվում է Պարթևստանը և սկզբնավորվում է [[Սասանյան տերություն]]ը<ref>Herodianus, VI, 2 (Z)</ref><ref name="ՀԺՊ" />։
Պարթևական շատ իշխաններ անցնում են [[Սասանյաններ]]ի կողմը։ Արտավան Ե-ի որդի [[Արտավազդ Պարթև|Արտավազդը]] ամրանում է [[Ատրպատական]]ում և մի քանի տարի դիմադրում է Սասանյաններին՝ Մեծ Հայքի արքա [[Տրդատ Բ]]-ի օգնությամբ, ով ստանձնել էր [[Արշակունիներ|Արշակունյաց արքայատան]] գլխավոր միապետի դերը։ Բայց ի վերջո Արտավազդը պարտվում է և Ատրպատականն էլ է նվաճվում Արտաշիր Պապականի կողմից։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Wikidata/Ancestors}}
{{Wikidata/FamilyTree}}
▲[[Կատեգորիա:Պարթև Արշակունիներ]]
|
edits