«Բոլշայա ռոսիյսկայա էնցիկլոպեդիա (հրատարակչություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 1.
'''Սովետսկայա էնցիկլոպեդիա''' («Советская энциклопедия», «Խորհրդային հանրագիտարան»), գիտա-տեղեկատու գրականության խոշորագույն հրատարակչություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մինիստրների խորհրդի Հրատպետկոմի համակարգում։ Հիմնադրվել է [[1925 թվական]]ին, [[Մոսկվա|Մոսկվայում՝]] Խորհրդային մեծ [[հանրագիտարան]] հրատարակելու համար, [[1930 թվական]]ին վերակառուցվել է Պետական՝ բառարանա-հանրագիտական հրատարակչության, [[1935]] – [[1949 թվական]]ներին՝ «Խորհրդային հանրագիտարան» պետական ինստիտուտի, [[1949]] – [[1959 թվական]]ներին՝ «Խորհրդային մեծ հանրագիտարանի» պետական գիտական հրատարակչության, [[1959]] – [[1963 թվական]]ներին՝ «Խորհրդային հանրագիտարան» պետական գիտական հրատարակչության, [[1963 թվական|1963 թվականից՝]] «Խորհրդային հանրագիտարան» հրատարակչության։ «Խորհրդային հանրագիտարան»–ն լույս է ընծայում բազմահատոր համապարփակ և ճյուղային միահատոր հանրագիտարաններ, հանրագիտական [[բառարան]]<nowiki/>ներ, [[Գիտություն|գիտության]], [[տեխնիկա]]յի և [[մշակույթ]]ի տարբեր բնագավառների գծով տեղեկատուներ։ Համապարփակ հանրագիտական հրատարակություններն են՝ Սովետական մեծ հանրագիտարանը (3 հրատարակություն), Խորհրդային փոքր հանրագիտարանը (3 հրատարակություն), Հանրագիտական բառարանը (3 հրատարակություն) Խորհրդային մեծ հանրագիտարանի տարեգիրքը ([[1957 թվական]]ից)։ Ճյուղային հանրագիտական հրատարակություններից են՝ Սովետական պատմական, Փիլիսոփայական, Մանկավարժական, Տնտեսագիտական, Բժշկական մեծ (3 հրատարակություն), Բժշկական փոքր, Գյուղատնտեսական, Անասնաբուժական, Գրականության համառոտ, Թատերական, Երաժշտական և այլ հանրագիտարաններ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով ([[1975 թվական]]ին)։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=14}}