«Պոլիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 2.
{{Այլ կիրառումներ|Պոլիս (այլ կիրառումներ)}}
 
'''Պոլիս''', [[Քաղաք-պետություն]], հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպություն յուրահատուկ ձև [[Հին Հունաստան]]ում և Հին [[Իտալիայում]]։ Առաջացել է դասակարգային հասարակության կազմավորման շրջանում։ Պոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա երկրագործական բնակավայրի տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սեփականությունն էր, գոյություն ուներ պետական և [[մասնավոր սեփականություն]]։ Մասնավոր սեփականության իրավունք ունեին միայն Պոլիսի լիիրավ քաղաքացիները, այդպիսին էին իրենց ծագումով։ Սահմանված էր հողատիրության առավելագույն չափ, որի խախտումը պատժվում էր օրենքով։ Լիիրավ քաղաքացիներից զատ Պոլիսի տարածքում բնակվում էին նաև ազատ, սակայն ոչ լիիրավ քաղաքացիներ՝ [[մետոյկներ]]ը (վերաբնակիչներ), [[պերիոյկներ]]ը (հարևանությամբ բնակվողներ), ստրկալուծներ և ստրուկներ։ Պոլսեցիները կա՛մ դեմոկրատական էին, կա՛մ օլիգարխական։ Պոլիսով ղեկավարում էին լիիրավ քաղաքացիների ժողովը, խորհուրդը և ընտրովի պաշտոնյաները։ Կար ժողովրդական աշխարհազոր, որը կազմված էր 17-18–ից մինչև 60 տարեկան ազատ քաղաքացիներից։ Պոլսային հարաբերությունների յուրահատկությունը նպաստել է պոլիսային գաղափարախոսության, պոլսային հայրենասիրության ձևավորմանը։ Պոլսային համակարգը [[Հին Հունաստան]]<nowiki/>ում ծաղկում է ապրել մ.թ.ա.V դ, Հին [[Իտալիա]]<nowiki/>յում՝ մ.թ.ա.V-III դդ։ Ստրկատիրական հասարակարգի հետագա զարգացմամբ Պոլիսը դարձել է ստրկատիրական պետության ձև, սակայն նրա քայքայումը առաջ է բերել պոլսային համակարգի ճգնաժամ, որը [[Հին Հունաստան]]<nowiki/>ում սկսել է արտահայտվել մ.թ.ա.IV դ սկզբից, Հին [[Իտալիա]]<nowiki/>յում՝ մ.թ.ա.I–III դդ։ Դասական պոլիսցիներից տարբեր են [[հելլենիստական]] պոլսեցիները, որոնք հիմնադրվել են [[Արևելք]]<nowiki/>ի հելլենիստական պետություններում՝ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] և նրա հետնորդների կողմից։ Իրենց սոցիալական և վարչական կառուցվածքով կրկնօրինակելով դասական պոլսեցիներին՝ սրանք սակայն ոչ թե քաղաք–պետություններ էին, այլ [[միապետ]]ների հպատակ քաղաքներ։ Օժտված էին որոշ արտոնություններով, այդ թվում՝ ներքին գործերը ինքնուրույն տնօրինելու իրավունքով։ Լիիրավ քաղաքացիները և նրանց համայնքները թագավորական իշխանության կարևոր հենարանն էին։ [[Հելլենիստական]] պոլսեցիները իրենց կառուցվածքի և պետության համակարգում ունեցած դերի առումով որոշակի ազդեցություն են գործել [[Արևելք]]<nowiki/>ի հինավուրց քաղաքների, տաճար–քաղաքների վրա և փոխադարձաբար կրել նրանց ազդեցությունը։ Պոլսային կարգի ազդեցությունը նկատվում է նաև [[Հայաստան|Հին Հայաստանում (մ.թ.ա.I-մ.թ.IV դդ)։]]
 
{{Բնակավայրերի տեսակներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պոլիս» էջից