«Հաճախասրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 84.
Մարդու [[օրգանիզմ]]ն ունի մի շարք մեխանիզմներ ադեկվատ արյան հոսք և զարկերակային ճնշում ապահովելու համար։ Զարկերակային ճնշման անկման դեպքում դիտվում է սրտի կծկումների հաճախացում՝ ճնշման բարձրացման նպատակով։ Այս երևույթը կոչվում է ռեֆլեկտոր հաճախասրտություն։ Այն կարող է դիտվել ի պատասխան շրջանառող արյան ծավալի նվազման ([[Ջրազրկում|ջրազրկմամբ]] կամ [[Արյունահոսություն|արյունահոսությամբ]] պայմանավորված) կամ արյունահոսքի կտրուկ փոփոխության դեպքում։ Վերջինիս ամենահաճախ հանդիպող պատճառը օրթոստատիկ հիպոտենզիան է (այլ կերպ կոչվում է նաև պոստուրալ հիպոտենզիա)։ [[Տենդ]]ը, հիպերվենտիլյացիան, դիարեան (փորլուծությունը) և ծանր [[Վարակ|ինֆեկցիաները]] նույնպես կարող են հաճախասրտության պատճառ հանդիսանալ, հիմնականում [[Նյութափոխանակություն|մետաբոլիկ]] պահանջների բարձրացման պատճառով։
 
[[Սիմպաթիկ նյարդային համակարգ]]ի ակտիվացումը հանգեցնում է սրտի կծկումների հաճախացման, պայմանավորված ինչպես սիմպաթիկ նյարդաթելերի անմիջական ազդեցությամբ սրտամկանի վրա, այնպես էլ [[Ներզատական համակարգ|էնդոկրին համակարգ]]<nowiki/>ի [[հորմոններ]]ով միջնորդավորված, ինչպիսին է [[ադրենալին]]ը, որն ունի նույն ազդեցությունը։ Սիմպաթիկ համակարգի ակտիվացումը սովորաբար պայմանավորված է լինում ֆիզիկական կամ հոգեբանական [[սթրես]]ով։ Սա համարվում է այսպես կոչված «կռվիր կամ փախիր» պատասխանի հիմքը։ Սիմպաթիկ նյարդային համակարգը կարող է խթանվել նաև [[էֆեդրին]]ով, [[ամֆետամին]]ով կամ [[կոկաին]]ով։ Որոշ էնդոկրին խանգարումների դեպքում ինչպիսին է օրինակ ֆեոքրոմացիտոման, դիտվում է [[ադրենալին]]ի գերարտազատում, որը կարող է հանգեցնել հաճախասրտության՝ անկախ [[նյարդային համակարգ]]ի խթանումից։ [[Հիպերթիրեոզ]]ը նույնպես կարող է հաճախասրտության պատճառ հանդիսանալ<ref name="AmbMed2003">Barker RL, Burton JR, Zieve, PD eds. Principles of Ambulatory Medicine. Sixth Edition. Philadelphia, PA: Lippinocott, Wilkins & Williams 2003</ref>։ Սինուսային հաճախասրտության վերին սահման է համարվում 220 զ/ր-ից հանած հիվանդի տարիքը։
 
==== Փորոքային հաճախասրտություն ====
Տող 93.
 
=== Նախասրտերի շողացում ===
[[Նախասրտերի ֆիբրիլյացիա|Նախասրտերի շողացում]]<nowiki/>ը ամենահաճախ հանդիպող [[առիթմիա]]ներից է։ Այն անկանոն, նեղ կոմպլեքսային ռիթմ է։ Եթե միաժամանակ առկա է Հիսի խրձի ոտիկի պաշարում, [[Էլեկտրասրտագրություն|էլեկտրաստրտագրի]] վրա կարող ենք տեսնել լայն կոմպլեքսային առիթմիա։ Աշմանի ֆենոմենի դեպքում նույնպես կարող ենք ունենալ լայն կոմպլեքսներ։ Ռիթմի կանոնավորության որոշելը կարող է դժվար լինել, եթե սրտի կծկումների հաճախությունը(ՍԿՀ) գերազանցում է 150 զ/ր։ Կախված հիվանդի վիճակից, ինչպես նաև նրա կողմից ռիթմի հսկողության համար կիրառվող դեղորայքից, ՆՇ դեպքում ՍԿՀ-ն կարող է լինել 50-250զ/ր (հավելյալ ուղու դեպքում նույնիսկ ավելի շատ)։ Այնուամենայնիվ, նոր սկսվող նախասրտերի շողացմանը բնորոշ է 100-250 զ/ր ՍԿՀ։
 
=== AV հանգուցային ռեենտրանտ հաճախասրտություն ===