«Ազիմուտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 3.
'''Ազիմուտ''' ({{lang-ar|سمت}}, «աս-սիմթ» (ուղղություն)), դիտման կետը նպատակակետին միացնող գծի և միջօրեականի [[հյուսիս]]ային ուղղության միջև ընկած անկյունը։ Սովորաբար հաշվարկվում է ըստ ժամացույցի սլաքի ուղղության և չափվում է [[ստիճան (անկյուն)|աստիճաններով]] (°) 0-ից մինչև 360։ Եթե ազիմուտը հաշվարկելիս որպես մեկնարկային ուղղություն ընդունվում է [[աշխարհագրական միջօրեագիծ]]ը, ապա ազիմուտը կոչվում է ճշմարիտ, մագնիսական միջօրեագծի դեպքում ազիմուտը կոչվում է մագնիսական։
Ազիմուտի օրինակն է, երկնքում [[աստղ]]ի դիրքի չափումն է։ Աստղը մեզ հետաքրքրող դիրքում է, չափման հարթությունը [[հորիզոն]]ն է կամ [[ծով]]ի մակերեսը և հաշվարկման կետը [[հյուսիս]]ն է։ Այդ դեպքում ազիմուտը հյուսիսի և հորիզոնի հարթության վրա աստղի պրոեկցիայի միջև կազմած անկյուն է<ref>http://dictionary.reference.com/browse/azimuth</ref>
Հասկացողությունը օգտագործվում է շատ կիրառական ոլորտներում, այդ թվում [[նավարկում|նավարկման]], [[աստղագիտություն|աստղագիտության]], [[քարտեզ]]ագրության, հանքաարդյունաբերության և [[հրետանի|հրետանու]] մեջ։
== Նավարկում ==
Ցամաքային նավարկման և դիրքորոշման մեջ, ազիմուտը որպես կանոն նշանակում են ''[[ալֆա]]'', <math>\alpha</math> տառով և այն սահմանվում է, որպես հորիզոնական անկյուն, չափված ժամացույցի սլաքի ուղղությամբ, հյուսիսային գծից կամ [[միջօրեական]]ից<ref>U.S. Army, ''Map Reading and Land Navigation'', FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (7 May 1993), ch. 6, p. 2</ref><ref>U.S. Army, ''Map Reading and Land Navigation'', FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (28 March 1956), ch. 3, p. 63</ref>
Ներկայումս, ազիմուտի համար հաշվարկման կետն է հանդիսանում [[իրական հյուսիս]]ը, որը 0° ազիմուտն է, չնայած երբեմն կարող են գործածվել նաև այլ չափման միավորներ ([[գրադ (անկյուն)|գրա]], [[Անկյունային միլ|միլ]])։ Ամեն դեպքում, ազիմուտը չի կարող գերազանցել, շրջանագծի մեջ եղած չափման միավորների առավելագույն արժեքը, 360° շրջանագծում դա 359 աստիճան, 59 րոպե, 59 վայրկյան է (359° 59' 59")։
|