«Հավ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5649 բայտ ,  10 ամիս առաջ
չ
5.77.134.4 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։
չ (5.77.134.4 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
| latin = Gallus gallus (Linnaeus, 1758)
}}
'''Հավ''' ({{lang-lat|Gallus gallus domesticus}}, արուն՝ [[աքաղաղ]] կամ աքլոր), թվաքանակով աշխարհում ամենամեծ և ամենատարածված ընտանի [[թռչուններ]]ն են։ Պատկանում են [[հավազգիներ]]ի կարգին։ Կարողանում են թռչել, սակայն ոչ հեռու և շատ վատ։ Հավերը մարդու կողմից բուծվում են [[միս]], [[ձու]], ինչպես նաև փետուր և աղվափետուր (բմբուլ) ստանալու համար, որպես պարարտանյութ օգտագործվում է նաև թռչնաղբը։ Հավերի ընտելացման երկարատև պատմության ընթացքում մարդու կողմից ստացվել և բուծվել են հավերի բազմաթիվ ցեղեր։
 
== Ընտելացման պատմությունը ==
Համարվում է, որ ընտանի հավերը ծագել են [[Ասիա]]յում հանդիպող [[բանկիվյան հավ]]երից կամ [[ջունգլիներ]]ի վայրի հավերից, որոնք հանդիպում էին [[Հնդկաստան]]ի, [[Հնդկաչին]]ի, Հարավային [[Չինաստան]]ի, [[Ինդոնեզիա]]յի և [[Ֆիլիպիններ]]ի տարածքներում։ Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ մթա 2000 տարի առաջ։ Ավելի ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում էին, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ մթա 3200 տարի առաջ։ Ներկայումս բավականին շատ փաստեր են առկա, որ դա տեղի է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայում և Չինաստանում ` դեռևս մթա 6000-8000 տարի առաջ: [[Միտոքոնդրիումներ|Միտոքոնդրիումային]] [[ԴՆԹ]]-ի հետազոտումները ցույց են տվել, որ ժամանակակից հավերի նախնիները ընտելացվել են մոտավորապես մթա 3500 տարի առաջ` Ասիայում։
 
Մթա [[14-րդ դար]]ում հավերը հայտնվել են [[Հին Եգիպտոս]]ում: Ավելի վաղ նրանք հայտնվել էին [[Մերձավոր Արևելք]]ում: Անտիկ ժամանակաշրջանում հավերը հայտնվել են [[Հունաստան]]ում, իսկ այնտեղից տարածվել [[Եվրոպա]]յում:
 
== Արտաքին տեսք և բազմացում ==
Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն։ Կուրծքը լավ է զարգացած՝ հատկապես մսատու ցեղերի մոտ։ Կատարը (երկրորդային սեռական օրգան) ունի տերևի, վարդի, պատիճի կամ ընկույզի ձև։ Ականջաբլթակները՝ կարմիր, հազվադեպ՝ սպիտակ։ Սեռահասուն են դառնում և ձվարկում 5-6 ամսականում։ Սաղմի զարգացման տևողությունը 21-22 օր է։ Ձվատվության քանակը կապված է վերարտադրական օրգանների, մասնավորապես ձվարանի և ձվատար խողովակի գործառնության հետ։ Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000-3500 [[ձվաբջիջ]], որի միայն մեկ քառորդն է ստացվում մթերատվության ընթացքում (2-2,5 տարի)։ Մեծահասակ հավերի մթերատվությունը կարելի է 7-8 ամսով երկարացնել՝ արհեստական փետրափոխության միջոցով։
 
== Ցեղեր ==
Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ձվատու, մսաձվատու և մսատու։ Առավել տարածված են ձվատու ցեղերը՝ լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, [[ռուսական սպիտակ հավեր|ռուսական սպիտակ]] և այլն։ Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները՝ մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը՝ 365 ձու։
 
Մսաձվատու ցեղերից են՝ [[Ռոդայլենդ (հավերի ցեղ)|ռոդ-այլենդ]], [[Նյու Հեմփշիր (կենսաբանություն)|նյու-հեմփշիր]], պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, [[Երևանյան հավերի ցեղ|երևանյան]], ֆավերոլ և այլն։ Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը՝ մինչև 240 ձու։
 
Մսատու ցեղերից են՝ կորնիշ, լանգշան, կոխինխին, բռամա և այլն։ Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու։ Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ ([[մսացու ճուտ]]) ստանալու համար։ Բրոյլերների միսը լավագույն դիետիկ [[սննդամթերք]] է, պարունակում է մինչև 20 % լիարժեք [[սպիտակուց]] և միայն 5-7 % [[ճարպ]]:
 
{{վիքիքաղվածք}}