«Աղվեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 41.
[[Պատկեր:Red Fox (Vulpes vulpes) -British Wildlife Centre-8.jpg|մինի|left|280px|Մայր աղվեսը ձագի հետ]]
 
=== Ընդhանուր տեղեկությnւննեr ===
=== Ընդհանուր տեղեկություններ ===
Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով` կարողանում է գտնել նրանց։
 
Տող 50.
Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ Հայաստանում նման տնտեսություն կա [[Լոռու մարզ]]ում։
 
=== ՍնունդՍնո ===
Աղվեսը սնվում է [[նապաստակներ]]ով, [[գորտեր]]ով ու [[մողեսներ]]ով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են ([[դաշտամկներ]], [[ավազամկներ]], [[ճագարամուկ]], [[առնետ]] և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման [[վնասատու կրծողներ]], իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։
Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։
[[Պատկեր:VulpesZerdaScratching cropped.jpg|մինի|ձախից|240px|[[Ֆենեկ աղվես]]ը]]
 
=== Բազմացում ===
Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 52-56 օր։ Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն։ Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ։ 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել բնում:
 
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=24, Հայկական Հանրագիտարան , Աղվես]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղվեսներ» էջից