«Ագորա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
== Պատմություն ==
 
Հրապարակում, որը հիմնականում քաղաքի կենտրոնում էր, գտնվում էին քաղաքի գլխավոր շուկան (տարբեր տեսակի ապրանքներով բաժանված էր «շրջանների») և հաճախ կառվարական հիմնարկները։ Ագորային, որպես կանոն, շրջապատել են արհեստավորների վարպետությամբ կառուցված սրահներ, տաճարներ։ Երբեմն ագորայի օրինակով կանգնեցվել են արձաններ։ Շատ հաճախ ագորան հանդիսանում էր քաղաքի տնտեսական և վարչական կենտրոնը։ Ագորայում հրապարակավ ցուցադրվում էին պոլիսի գործող օրենսդրությունը, քարի վրա գրված կարևոր որոշումներ, պաշտոնական վճիռներ և այլն<ref>[http://ancientrome.ru/publik/article.htm?a=1352390836 Медведев А. П. Был ли греческий полис государством?]</ref>:։
 
Սկզբնապես ագորան իրենից ներկայացրել է բաց հրապարակ՝ կառուցվող քաղաքի մեջտեղում։ Սակայն դասական շրջանում ագորայի դիրքը դարձավ ավելի առանձնացված, իսկ ագորայի հետագա տիպն ամբողջովին առանձին էր, կանոնավոր պլանավորված և քաղաքի հետ կապված էր միայն դարպասների միջոցով (ագորայի նման ամենաշատ քանակով տարածքներ կարելի է գտնել [[Փոքր Ասիա]]ում)։ Ագորայի նախագծումը ազդեցություն է ունեցել [[Հին Հռոմ]]ի ճարտարապետության վրա։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագորա» էջից