«Ժոզեֆ Բոզե»–ի խմբագրումների տարբերություն

ֆրանսիացի նկարիչ
Content deleted Content added
Նոր էջ « '''Ժոզեֆ Բոզե''' {{ԱԾ}} ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ: == Կենսագրություն == Ժոզեֆ Բեզեն ծնվել է նավապետ...»:
(Տարբերություն չկա)

06:38, 2 Մարտի 2021-ի տարբերակ


Ժոզեֆ Բոզե փետրվարի 6, 1745(1745-02-06), Մարտիգ - հունվարի 17, 1826(1826-01-17)[1][2][3][…], Փարիզ ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ:

Կենսագրություն

Ժոզեֆ Բեզեն ծնվել է նավապետ Ժան-Ֆրանսուա Բոզեի ընտանիքում, որը հետագայում դարձավ Հողմակողմ կղզիների նահանգապետ և Մալթայի ֆրանսիացի կոնսուլ:

Մանկուց փոքր Ժոզեֆի մոտ նկատվում էր նկարչության հանդեպ սերը, 17 տարեկանում նա ավարտել է Մարսելի նկարչության դպրոցը: Դրանից հետո ուսումը շարունակել է Մորիս Կանտեն դե Լատուրի գլխավորությամբ:

Երիտասարդ նկարիչի կարիերան հաջողություն ունեցավ այն ժամանակ, երբ ավարտեց մի քանի պալատականների դիմանկարներ, ինչպես նաև Լյուդովիկոս XVI-ի դիմանկարը: Բոզեի դիմանկարներից մի քանիսը փորագրվել են:

Հեղափոխության սկզբում Բոզեն նկարում էր Սահմանադրական ժողովի պատգամավորների դիմանկարներ, որոնք արագ փորագրվեցին և տարածվեցին, ինչպես տաք կարկանդակները: Նկարիչը համաձայնեց պատկերել ոչ միայն լիբերալ Միրաբոի, այլև Ռոբեսպիեռին և Մարատին: Այնուհետև թագուհի Մարի Անտուանետի դատին նա վկայություն տվեց թագուհու օգտին, որի համար ձերբակալվեց և պահվեց Կոնսերժերի բանտում: Գլխատման սպառնալիքից նրան փրկեց Ռոբեսպիեռի և նրա ռեժիմի անկումը: Բոզեն արտագաղթեց Հոլանդիա, այնուհետև Անգլիա: 1798 թվականին նկարիչը վերադարձավ Փարիզ, որտեղ շարունակեց իր կարիերան ևս 30 տարի:

Ժոզեֆ Բոզեն մահացել է 1826 թվականին Փարիզում:

Պատկերասրահ

Գրականություն

  • Gérard Fabre, Xavier Salmon et Laurent Hugues, Joseph Boze, 1745-1826, Portraitiste de l’Ancien Régime à la Restauration, catalogue de l’exposition présentée à Martigues, au musée Ziem, du 18 novembre 2004 au 20 février 2005, Somogy (ISBN 2-850567-68-X).

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Joseph Boze (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Joseph BozeOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7