«Ելենա Ալեքսանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
Տող 1.
'''Ելենա Աշոտի Ալեքսանյան''' ([[1933]], [[դեկտեմբերի 18]] - ), - հայ գրականագետ, քննադատ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969-ից։
 
Ծնվել է [[Երևան]]ում։ 1955-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1955-57-ին աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչությունում որպես խմբագիր, 1957-63-ին` «Կոմունիստ» ([[ռուսերեն]]) թերթի խմբագրության գրականության գրականության և արվեստի բաժնում։ Ավարտելով (հեռակա) Երևանի համալսարանի ասպիրանտուրան, 1963-64-ին ստաժիրովկա է անցել [[Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ]]ում։ 1964-66-ին ռուս գրականություն է դասավանդել Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1967-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրական կապերի բաժնում որպես ավագ գիտաշխատող։ 1965-ին «Կ. Պաուստովսկին նովելիստ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1978-ին «Հայկական ռեալիզմը և ռուս գրականությունը փորձը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։