«Վահե Միքայելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
Տող 1.
'''Վահե Միքայելի Միքայելյան (Թերլեմեզյան)''' ([[1900]], [[հունվարի 1]] - [[1967]], [[փետրվարի 10]]), - հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938-ից։
 
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վան]] քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է [[Վանի Երամյան դպրոց]]ում։ 1915-ին գաղթել է [[Երևան]]։ 1927-ին ավարտել է [[Թիֆլիսի օտար լեզուների ինստիտուտ]]ը։ Վերադառնալով Երևան, աշխատել է համալսարանում որպես գրադարանի վարիչ, ապա [[ֆրանսերեն]]ի դասախոս։ Հետագայում որպես ոճաբան աշխատել է «[[Սովետական գրականություն]]» ամսագրում և «[[Գրական թերթ]]ում»։ Մահացել է Երևանում։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 389-390}}</ref>