«Հազարապետ Գասպարյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{Անձ}}
'''Հազարապետ Երվանդի Գասպարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] մանկավարժ: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]ի»'', [[1941]]-[[1945]]) գործողությունների մասնակից: [[ԽՄԿԿ]] անդամ (1944):
 
== Կենսագրություն ==
Հազարապետ Գասպարյանը ծնվել է [[1918]] թվականին, Նոր Բայազետ (այժմ [[Գավառ]]) քաղաքում: [[1936]]-[[1937]] թվականներին ավարտել է Կամոյի մանկավարժական ուսումնարանը: 1937-1939 թվականներին հայոց լեզու է դասավանդել [[Մարտունու շրջան (ՀԽՍՀ)|Մարտունու շրջանի]] [[Թազագյուղ (Գեղարքունիքի մարզ)|Թազագյուղ]]ի 8-ամյա դպրոցում<ref name="books">[https://books.google.am/books/about/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5.html?id=XObawQEACAAJ&redir_esc=y Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:]</ref>:
 
[[1939]] թվականին զորակոչվել է [[Կարմիր բանակ]]: Ծառայել է 11-րդ տանկային դիվիզիայի 214-րդ հետախուզական տանկային գումարտակում: Եղել է ռադիստ-հրաձիգ, ապա՝ քաղղեկի տեղակալ: [[1940]] թվականին մասնակցել է [[Բեսարաբիա]]յի ազատագրմանը: Հայրենական մեծԳերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերից մասնակցել է թշնամու դեմ մղված մարտերին Հարավ-Արևմտյան ռազմաճակատում: Մարտերից մեկում վիրավորվել է և [[1941]] թվականի նոյեմբերին, [[Ստալինգրադ]] քաղաքում բուժվելուց հետո, քաղաքի տրակտորի գործարանից ստացել է տանկեր և մեկնել [[Մոսկվա]]: Մասնակցել է [[Վոլոկոլամսկ]] և [[Կլին]] քաղաքների պաշտպանության մարտերին, ինչպես նաև Մոսկվայի մատույցներում գերմանական զորքերի ջախջախմանը: 29-րդ գվարդիական ծանր տանկային բրիգադի կազմում մասնակցել է [[Կրիվոյ Ռոգ]]ի ազատագրմանը: 70-րդ [[Սիրյան]] ծանր տանկային գվարդիական գնդի կազմում մասնակցել է [[Լյուբլին]]ի, ապա՝ [[Վարշավա]]յի ազատագրման մարտերին, որտեղ վիրավորվել է: Բուժվելուց հետո վերադարձել է 70-րդ գունդը: [[1945]] թվականի [[հունվարի 24]]-ից մասնակցել է Վարշավայից արևմուտք մղվող մարտերին, հասել է մինչև գերմանական [[Շնայդեմոլ ]] քաղաքը, որից հետո գործուղվել է Գորկի քաղաքի ռազմաքաղաքական ուսումնարան: Գասպարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով, «Մոսկվայի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար» և այլ մեդալներով<ref name="books" />:
 
Գասպարյանը զորացրվել է [[1946]] թվականին, ավագ լեյտենանտի կոչումով: [[1944]] թվականին ընդունվել է [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն|կոմունիստական կուսակցության]] շարքերը: Ավարտել է [[Երևանի մանկավարժական ինստիտուտ|Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը]]: Երկար տարիներ եղել է [[Վերին Գետաշեն]]ի միջնակարգ դպրոցի տնօրենը<ref name="books" />:
26 019

edits