«Կոստանդին V»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
Զինվորների մոտ Կոստանդին V-ը մեծ հեղինակություն էր վայելում, և նրա անվան հետ է կապված կայսրության հզորության վերականգնումը [[Օմայաններ|Օմայանների]] գրոհների հետո:
 
745 թվականին բյուզանդական բանակը անցնում է Տավրոսյան լեռները և արաբներից գրավում Գերմանիան: 746 թվականին բյուզանդացիները ջախջախել են արաբական նավատորմը Կիպրոսի մոտ և այն գրավել արաբներից: 751 թվականին նրանք հասել են Եփրատին, ավիրելավերել Մելիտենեն, [[Սամոսատ|Սամոսատը,]] [[Էրզրում|Թեոդոսիուպոլիսը]], իսկ տեղի քրիստոնյաներին տարել Բյուզանդիա:
 
Լինելով կատաղի պատկերամարտ՝ Կոստանդին V-ը 754 թվականին ժողով է գումարել, որը դատապարտել է սրբապատկերների պաշտամունքը: Ժողովից առաջ Կայսրը տրակտատ է գրում, որտեղ շարադրում է իր տեսակետը խնդրի վերաբերյալ: Թեև նրա տեքստը չի պահպանվել, սակայն հայտնի է պատկերամարտության հակառակորդ՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկիֆորի աշխատությունից: Կոստանդինը ոչ միայն քննադատում է սրբապատկերների պաշտամունքն, այլև խոսում է Աստվածամոր և սրբերի երկրպագությունն արգելելու մասին: Ավելի ուշ օրենքով ամրապնդում է այդ արգելքները<ref>''[[Успенский, Леонид Александрович|Успенский Л. А.]]'' [http://nesusvet.narod.ru/ico/books/ouspensky/ouspensky_07.htm Богословие иконы. (Глава VII. Краткая история Иконоборческого периода)].</ref>:
Տող 15.
755 թվականին Կոստանդինը հրաժարվում է հարկ վճարել բուլղարներին, ինչը հանգեցնում է երկար և ծանր պատերազմի Բուլղարական խանության հետ: Նա 9 արշավանք է կատարել արաբների դեմ: Նույն թվականին բուլղարները հասնում են Կոստանդնուպոլիս, սակայն 756 թվականին Կոստանդին V-ը դեսանտ իջեցրեց Դանուբի գետաբերան, Կորմիսոշ խանը հաշտություն խնդրեց: 759 թվականին բուլղարները պարտվում են Մարկելլի ճակատամարտում, իսկ 762 թվականին՝ Անխիալում: 765 կամ 767 թվականին Կոստանդինն անականկալ անցնում է լեռները և հրկիզում Բուլղարիայի ապագա մայրաքաղաքի տեղում գտնվող գյուղը: 768 թվականին, երբ բուլղարական խան Տոկտուն անձամբ է գալիս Կոստանդնուպոլիս, բյուզանդացիները հաղթանակ են տոնում:
 
770 թվականին արաբները ներխուժում են Փոքր Ասիա և գլխովին ջախջախվում: Սակայն 773 թվականին Կիպրոսն ավիրվումավերվում է արաբների կողմից, իսկ Կոստանդինի V-ի մահից հետո (806 թվական) կրկին հարկատու է դառնում [[Արաբական խալիֆայություն|Խալիֆայությանը]]:
 
772 թվականին Բուլղարիայում սպանվում է խան Տոկտուն, իսկ նոր խան Թելերիգը կրկին սկսում է թշնամական գործողություններ կայսրության դեմ: Հայտնի է, որ 773 թվականին Կոստանդին V-ը բուլղարների դեմ սկզբում ուղարկում է իր հիմնական նավատորմը՝ կազմված 200 նավերից, իսկ հետո՝ անձամբ է ծով դուրս գալիս իր հատուկ նավատորմով՝ «ռուսական նավերով» (ῥούσια χελάνδια)<ref>''[[Феофан Исповедник]]''. Хронография (год 6265). Впрочем, скорее всего, перевод «русские суда» неправилен — в тексте говорится об императорских судах, покрытых пурпуром — символом императорской власти.</ref>: