«Հովհաննես Բոստանջյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Անձ}} '''Հովհաննես Նիկոլայի Բոստանջյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մաս...»:)
 
չ
{{Անձ}}
'''Հովհաննես Նիկոլայի Բոստանջյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]]:, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]ի»'', [[1941]]-[[1945]]) մասնակից:
 
== Կենսագրություն ==
Հովհաննես Բոստանջյանը ծնվել է [[1924]] թվականին, [[Կամո]] քաղաքում: Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո Հովհաննեսն անցել է ուսուցչական աշխատանքի: 17 տարեկան է եղել, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը<ref name="books">[https://books.google.am/books/about/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5.html?id=XObawQEACAAJ&redir_esc=y Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:]</ref>:
 
Իր նախկին [[ուսուցիչ]]ների հետ նա զինվորագրվել է [[408-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|408-րդ Հայկական դիվիզիային]]: Ծառայել է առանձին [[սակրավոր]]ների գումարտակում և աչքի ընկել գերազանց ծառայությամբ: [[1943]] թվականին մասնակցել է [[Ուկրաինա]]յի [[Սումի]] քաղաքի ազատագրման մարտերին և ծանր վիրավորվել: Ապաքինվելուց հետո ուղարկվել է 18-րդ բանակ: Շարքային զինվորը կռվել է [[Նովոռոսիյսկ]]ի, [[Թամանի թերակղզի|Թամանի]] ազատագրման մարտերին: 1943 թվականին [[Կերչ]] քաղաքի մատույցներում 2-րդ գվարդիական դիվիզիայի մարտիկների շարքերում սերժանտ Հովհաննեսը մասնակցել է № 115 բարձունքի գրավմանը: Մյուս ստորաբաժանումների փոխգործողությամբ դասակը գրավել է բարձունքը: Մարտերի ժամանակ Հովհաննեսը վիրավորվել է: Բուժվելուց հետո, [[1944]] թվականի [[ապրիլ]]ին, իր դիվիզիայի կազմում մասնակցել է [[Յալթա]], [[Սևաստոպոլ]] քաղաքների ազատագրմանը: Ցուցաբերած արիության և խիզախության համար Հովհաննեսը պարգևատրվել է [[Կարմիր աստղ]]ի [[շքանշան]]ով և արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրին: Այնուհետև Բոստանջյանը կռվել է 1-ին Մերձբալթյան [[ռազմաճակատ]]ում, մասնակցել [[Լատվիա]]յի ազատագրմանը և երկրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո, 1944 թվականի [[դեկտեմբեր]]ին վերադարձել է տուն<ref name="books" />:
26 662

edits