«Ալեքսանդր Բոբրովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Բոբրովսկին ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Ռյազանի նահանգի Ռանենբուրգի շրջանի Լոմովոե գյուղում (ներկայում՝ [[Չապլիգինսկի շրջան]], [[Լիպեցկի մարզ]]), գյուղացու ընտանիքում։ Ստացել է ոչ լրիվ միջնակարգ կրթություն։ [[1940 թվական]]ին զորակոչվել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ [[1941 թվական]]ին Բալաշով քաղաքում ավարտել է օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]ի»'', [[1941]]-[[1945]]) գործողությունների տարիներին նախ ծառայել է Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի պահեստային ավիագնդում, ապա այլ զորամասերում։ [[1945 թվական]]ից անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։ 1950-ական թվականներին Ալեքսանդր Բոբրովսկին ծառայել է խորհրդային բանակի հատուկ կորպուսում, որ գտնվում էր Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության տարածքում։ 1956 թվականի նոյեմբերին կապիտան Ալեքսանդր Բոբրովսկին եղել է 177-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիադիվիզիայի 880-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար։ Աչքի է ընկել 1956 թվականի [[Հունգարական հեղափոխություն (1956)|Հունգարական հեղափոխության]] ճնշման ժամանակ<ref name="հերոսներ">{{cite web |url= http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=3944|title=Ալեքսանդր Բոբրովսկին «Երկրի հերոսները» կայքում |author= |date= |website=warheroes.ru |publisher= |access-date=29 հոկտեմբերի, 2016 |quote=}}</ref>։
 
1956 թվականի նոյեմբերի 7-ին Ալեքսանդր Բոբրովսկին՝ որպես Իլ-28 ռմբակոծիչի անձնակազմի հրամանատար, կատարել է ռազմական առաջադրանքը՝ լուսանկարել հունգարական ռազմական գործարանները։ Ինքնաթիռում նրա հետ միասին գտնվել են նաև ղեկապետ, գվարդիայի կապիտան [[Դմիտրի Կարմիշին]]ը և ռադիստ ավագ լեյտենանտ [[Վլադիմիր Յարցև]]ը։ Առաջադրանքը կատարելուց հետո՝ օդանավակայան վերադառնալու ճանապարհին, նրանց ինքնաթիռն Չեպել կղզու մոտ ենթարկվել է զենիթային գնդակոծման և ընկել։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Բոբրովսկու, Յարցևի ու Կարմիշինի մարմինները տեղափոխվել են ԽՍՀՄ և թաղվել [[Ուկրաինական ԽՍՀ]] Լվով քաղաքի Լիչակովի գերեզմանատանը<ref name="հերոսներ" />։