«Արևշատ Բլբուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Արևշատ Բլբուլյանը ծնվել է [[1919]] թվականին, [[Իջևան]]ում: Երբ սկսվեց մեծ Հայրենականըպատերազմը, Արևշատը նոր էր ավարտել քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը<ref name="books">[https://books.google.am/books/about/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5.html?id=XObawQEACAAJ&redir_esc=y Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:]</ref>:
 
[[1941]] թվականի [[հուլիս]]ի վերջին մեկնել է [[կարմիր բանակ]], ծառայել է 75-րդ հրետանային գնդի կապի դասակում: 1941 թվականի [[դեկտեմբեր]]ին 958-րդ հրետանային գնդի կազմում [[Անապա]]յից անցել է [[Կերչ]] քաղաքը: Անցումը դժվար է եղել, որովհետև [[Սև ծով]]ի այդ մասերն ականապատված են եղել: Նավը ականազերծված ուղիով շարժվել է դեպի Կերչ: [[1942]] թվականի [[մարտի 23]]-ին ֆաշիստական զորամասերն ուժեղ հարձակում են սկսել [[Ղրիմ]] ափ իջած մեր զորքերի վրա: Այդ մարտերում Արևշատը վիրավորվել է ձեռքից և ոտքից ու փոխադրվել է [[Կիսլովոդսկ|Կիսլովեդսկ]]: Բուժումը շարունակել է [[Բաքու|Բաքվում]], և 1942 թվականի վերջին, որպես երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է [[բանակ]]ից: Բլբուլյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի [[մեդալ]]ներով<ref name="books" />: