«Լև Բարսկի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 330 բայտ ,  1 ամիս առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
 
== Կենսագրություն ==
Լև Բարսկին ծնվել է 1909 թվականին Օդեսայի մարզի Ստարայա Կուլնա գյուղում աղքատ հրեաների ընտանիքում։ Ավարտել է գյուղի դպրոցը, այնուհետև [[Բալտա (քաղաք, Ուկրաինա)|Բալտա]] քաղաքում անցել է մանկավարժական դասընթացներ և որպես ուսուցիչ աշխատել է գյուղական դպրոցներում։ 1931-1938 թվականներին համագործակցել է մոլդովական թերթերի հետ, որտեղ էլ հրատարակել է իր պատմվածքներից, եղել է «Կարմիր հողագործ» խմբագրության անդամ։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Դեպի նոր կյանք» լույս է տեսել 1933 թվականին Տիրասպոլում, որտեղ գրողն ապրել է մինչև 1937 թվականը։ 1938-1939 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Օդեսայի մարզի Տոչիլինո գյուղում, այնուհետև վերադարձել է Տիրասպոլ։ 1940 թվականին ավարտել է [[Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ|Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ]]ը և դարձել է Մոլդովայի գրողների միության Քիշնևի նորաստեղծ կազմակերպության քարտուղարը։ 1939 թվականին լույս է տեսել «Դնեստրի ափին» պատմվածքների ժողովածուն։ Մասնակցել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ հայրենականպատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]ին»'', [[1941]]-[[1945]]) գործողություններին: 1945 թվականին շարունակել է ծառայությունը [[Բուխարեստ]]ում, եղել է ռումիներեն թերթերի խմբագիրը։ 1948 թվականին զորացրվել է և վերադարձել [[Քիշնև]]: 1950-1960-ական թվականներին եղել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության նախագահը։
 
Ետպատերազմյան տարիներին զանազան թեմաներով գրված պտմվածքների ու ակնարկների հետ միասին Բարսկին գրել է երկու վիպակ՝ «Ֆլորենայում» (1952) և «Բուժորյանե» (1954)։ Հանդես է եկել նաև դրամատիկական ժանրում<ref>Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ</ref>:
26 169

edits