«Վեպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Վէպ}}
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1)
 
Տող 4.
== Վեպի սահմանում ==
Վեպը պատմողական գրական տեսակ է։ Այն արձակ մյուս տեսակներից տարբերվում է իր ծավալով և ներքին ընդգրկումով։
Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի [[հանձնարարական]]ում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»<ref>{{cite book|author=|title=Հայ վեպի պատմություն (19-րդ դար)|publisher=ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն|location=Երևան|year=2005|page=էջ 2}}</ref>։ Ժանրի միջազգային ''ռոման'' անվանումը վերագրվում է [[11-րդ դար|11]] - [[12-րդ դար]]երում եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են [[ռոմաներեն]] լեզվով՝ ի հակադրություն լատինական գրականության։ Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»<ref>{{cite book|author=|title=Краткая литературная энциклопедия, том 6|publisher=Москва|location=|year=1971|page=страница 3}}</ref>։ Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն։
 
[[Հեգել]]ը գեղարվեստի պատմությունը բաժանում է երկու ձևի՝ դասական (անտիկ) և ռոմանտիկական։ Ամբողջ միջնադարյան արվեստը հատկացնում է ռոմանտիկական ձևին։ Վեպը վերագրելով արվեստի ռոմանտիկական ոճին՝ այն անվանում է «բուրժուական էպոպեա»։ Համեմատելով [[էպոս]]ն ու վեպը Հեգելը գրում է. «...փոխվում է նորագույն վեպերում գործող հերոսների ասպետականությունը։Որպես անհատներ, օժտված իրենց անձնական նպատակներով՝ սիրով, պատվով, բարեգործությամբ կամ աշխարհի բարեկարգման իդեալով, նրանք հակադրվում են տիրող կարգերին ու իրականության պրոզային, որն ամենուրեք դժվարություններ է դնում նրանց ճանապարհին»<ref>{{cite book|author=Г. Гегель|title=Эстетика, том 2|publisher=Москва|location=|year=1969|page=страница 304}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վեպ» էջից