«Մեծ Հայքի գավառների ցանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1)
Տող 393.
! width=85% | Լրացուցիչ տվյալներ
|-
|| 1 || ||[[Աղահեճք]]|| Գավառի կենտրոնը եղել է [[Քաշաթաղք]] ամրոցը: Աղահեջք գավառի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Աղահեջքը եղել է ընդարձակ գավառ։ Այն տարածվում էր Սյունիքի հյուսիսարևելյան մասում և սահմանագծված էր [[Արցախ]]ի [[Ծար]] և Սյունիքի [[Ծղուկք]] ու [[Հաբանդ (Սյունիք)|Հաբանդ]] գավառներով։ Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակում Աղահեջքի տակ հիշատակված է 43 բնակավայրեր։ Աղահեջքում հիշատակված վայրերից համեմատաբար նշանավոր են եղել [[Քաշաթաղք]] և [[Խոժոռաբերդ]] բերդերը<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1981|page=էջ 212}}</ref>։
|-
|| 2 || || [[Արևիք]] || Սյունիքի ամենահարավային գավառն է։ Համապատասխանում է ՀԽՍՀ [[Մեղրու շրջան]]ին<ref>{{cite book|author=Ա.Ա.Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան|title=Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ|location=Երևան|year=1981|page=էջ 31}}</ref>։ ''Արևիք'' անունը հնագույն ծագում ունի։ Այս անունը, հավանաբար, կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ։ Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է։ Տարածքը գրեթե համընկնում է [[Մեղրի]] գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք՝ [[Կովսական]]ի կողմերը՝ այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ։ Արևիքը հնում կազմում էր [[Գողթն]]ի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով միացել է Սյունիքին։ Այս գավառը 1226 թվականին ավերման է ենթարկվել [[էմիր]] [[Հարուն]]ի կողմից, որը դեռ 1158 թվականին գրավել էր Մեղրին։ Արևիքի պատմաաշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, [[Կարճավան]] ավանը, որը համապատասխանում է այժմյան [[Կարճևան]] գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Կարճևան գետի հովտում), [[Կաքավաբերդ]]ը, որը գտնվում է այժմյան [[Կալեր-Վանք]]ի շրջանում և հանդիսանում էր [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] նշանավոր բերդերից մեկը<ref>{{cite book|author=Թ.Խ.Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1968|page=էջ 200-201}}</ref>։ Այստեղ [[Ալդարա]] գյուղից հյուսիս գտնվում է Կուսանաց անապատա վանական համալիր: Նշանավոր հուշարձաններից են [[Մեղրու բերդ]]ը, Մեղրի քաղաքի եկեղեցիներ, ջանցույցը:
|-
|| 3 || || [[Բաղք]] || Բաղքը 10-12-րդ դարերում ունեցել է ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից [[Կովսական]]ով, արևմուտքից՝ [[Ձորք]]ով և [[Ծղուկք]]ով, հյուսիսից՝ [[Հաբանդ (Սյունիք)|Հաբանդ]]ով, իսկ արևելքից՝ [[Աղավնո]] ([[Հագարի]]) գետով։ [[Տաթևի վանք]]ին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված էր երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը՝ «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև [[Քուշանիք]]։ Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված էր 93 գյուղ<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1981|page=էջ 204}}</ref>, որից հայտնի էին Տորթնը, Խոտանանը, Կավարտը, Վժանիսը: Ուշ միջնադարում կոչվել է Չավնդուր: Հայտնի էր պղնձահանքերով:
|-
|| 4 || || [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունիք]] || Գեղարքունիք գավառը զբաղեցնում էր [[Գեղամա լիճ|Գեղամա լճի]] ([[Սևանա լիճ]]) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր [[Սոթք (գավառ)|Սոթք]] գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիսարևմտյան կողմում, իսկ Սոթքը՝ հարավարևելյան։ Գեղարքունիքն ու Սոթքը միասին կոչել են նաև [[Գեղամա երկիր]]։ Ավանդությունը Գեղարքունիք անունը կապում է ավանդական [[Գեղամ]]ի անվան հետ։ Սևանա լիճը մեծ մասով պատկանում էր Գեղարքունիք գավառին։ Գեղամա երկրի քաղաքական վիճակի մասին վկայությունները սկսել են 8-րդ դարից, երբ այդ երկիրը միացվել էր [[Բագրատունիներ]]ի կենտրոնական իշխանությանը։ [[Սելջուկ թուրքերի արշավանքները Հայաստան|Սելջուկների տիրապետությունը]] Գեղամա երկրում կարճատև է եղել։ Հայ-վրացական միացյալ զորքերը, [[Զաքարյաններ|Զաքարյան]] զորավարների գլխավորությամբ, Գեղամա երկիրը 12-րդ դարի վերջերին ազատել են սելջուկներից։ Այստեղ իրենց իշխանությունն են հաստատել Զաքարյանները և նրանց ազգական [[Դոփյաններ]]ը<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1981|page=էջ 216-217}}</ref>։ Գավառը հայտնի է եղել իր փայտագործներով:
|-
|| 5 || || [[Երնջակ (գավառ)|Երնջակ]] || Տարածվում էր [[Երնջակ գետ]]ի (այժմ՝ [[Ալինջա-չայ]]) ավազանում։ Երնջակը շրջապատված էր [[Գողթն]], [[Ծղուկք]], [[Ճահուկ գավառ (Սյունիք)|Ճահուկ]] և [[Նախճավան]] գավառներով, հարավում, հավանաբար, նրա սահմանը հասնում էր [[Երասխ գետ]]ին։ Երնջակի հարավային մասը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր ընտիր մրգերով՝ [[ծիրան]]ով, [[նուռ|նռով]], [[թուզ]]ով, [[տանձ]]ով և այլն։ Այս մասում մշակվում էին նաև [[բամբակ]], իսկ հյուսիսային մասում՝ [[քնջութ]], [[կտավատ]], [[հացահատիկ]]ներ և այլ մշակաբույսեր։ Նրա պատմական տարածքն ընդգրկում է այժմյան [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի Ինքնավար Հանրապետության]] Ջուլֆայի շրջանը և տարածվում Արաքս գետի աջ և ձախ կողմի հարթություններում ու լեռնալանջերում` հանրահայտ [[Վիշապասար]] (Օձասար) անվանվող բարձրաբերձ լեռան փեշերին, որը միաժամանակ հանդիսանում է գավառի հիմնական խորհրդանիշներից մեկը։ Լեռը ծովի մակարդակից ունի 2412 մետր բարձրություն, որի երկգագաթ բարձունքի վրա տարբեր հատվածներում կան ճգնարաններ, 10-17-րդ դարերին թվագրվող մատուռ։ Վերջերս նրա վրա հայտնաբերվել է նաև ուրարտական սեպագիր արձանագրություն։ Երնջակի նպաստավոր բնակլիմայական պայմանները, ճոխ բուսականությունն ու խմելու ջրի պաշարները, բարեբեր դաշտերն ու բնական ամրությունները պատճառ են դարձել, որպեսզի տարածքը մշտապես լինի բնակեցված սկսած անհիշելի ժամանակներից։ Երնջակը միջնադարում հռչակված էր որպես «Գեղեցկանիստ երկիր»: Ս. Երեմյանը տեղադրելով պատմական Երնջակի տարածքը, ժամանակին նշել է, որ այն գրավել է «շուրջ 600 կմ² տարածություն. գրավում էր [[Երնջակ գետ]]ի (այժմ՝ Ալիջա-չայ) գետի վերին հոսանքի շրջանը»<ref>Ղ. Ալիշան - Սիսական, Վենետիկ, 1893, էջ 349</ref><ref>Ս. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացույցի», Եր., 1963 թ., էջ 51։</ref>։ Այս տեղադրությունն այնքան էլ ճիշտ չէ, քանզի գավառի պատական տարածքը 7-17-րդ դարերում ընդգրկել է ոչ միայն Երնջակի վերին, այլ միջին և ստորին հոսանքի տարածքները՝ հաճախ մինչև [[Արաքս գետ]]ի ափերը։ Այսպիսով գավառի տարածքը կազմել է ավելի քան 900 կմ²<ref>[[Արգամ Այվազյան]]- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, Հատոր Դ, Երնջակ Գավառ, Եր., 2008, էջ 5։</ref>:
|-
|| 6 || || [[Ծղուկք]] || Այլ անվանումն է Սիսիական: Համապատասխանում է ՀԽՍՀ նախկին [[Սիսիանի շրջան]]ին և [[Գորիսի շրջան]]ի արևմտյան մասին<ref>{{cite book|author=Ա.Ա. Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան|title=Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1981|page=էջ 94}}</ref>։ Ծղուկ գավառը սահմանափակված էր արևելքից [[Աղահեջք]]ով և [[Հաբանդ (Սյունիք)|Հաբանդ]]ով, արևմուտքից՝ [[Ճահուկ գավառ (Սյունիք)|Ճահուկ]]ով և [[Վայոց ձոր]]ով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում է [[Սյունյաց լեռներ]]ի ջրբաժան գծով, հարավից՝ [[Բաղք]], [[Ձորք]], [[Գողթն]] ու [[Երնջակ (գավառ)|Երնջակ]] գավառներով, որոնց հետ բնական սահման է ծառայում [[Բարկուշատի լեռներ]]ը։ Հյուսիսում Ծղուկքի հարևանն [[Արցախ]]ի [[Ծար]] գավառն է։ Ծղուկ անունը, հավանաբար, էթնիկական ծագում ունի<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Սյունիքի Թագավորությունը|publisher=«Միտք»|location=Երևան|year=1966|page=էջ 137}}</ref>։ Սյունյաց իշխանների ոստանն այստեղ գտնվելու պատճառով, այս գավառը հաճախ կոչվում էր նաև Սյունիք կամ Սիսական, որոնք 10-11-րդ դարերին մեր պատմիչների մոտ ավելի հաճախ են հիշատակվել, քան Ծղուկը։ 13-րդ դարից ի վեր Ծղուկ գավառը կոչվել է նաև [[Որոտան]]։ Ծղուկի պատմական վայրերից նշանավոր են [[Շաղատ (գյուղ)|Շաղատ]] գյուղաքաղաքը, [[Որոտն]] գյուղը, [[Որոտնաբերդ]]ը և [[Որոտնավանք]]ը, [[Տաթևի վանք]]ը, [[Թանահատի վանք]]ը, Սիսիան քաղաքի [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսիան)|Սյունի վանք]]ն ու [[Սյունի բերդ]]ը<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1981|page=էջ 205-209}}</ref>։ Նշանավոր տոհմերից են Սյունիներն ու Օրբելյանները:
|-
|| 7 || ||[[Կովսական (գավառ)|Կովսական]]|| Կոչվել է նաև Կուսական, Կոսական և [[Գրհամ]]՝ համանուն գլխավոր բերդի անունով։ Կովսականը հիմնականում տարածված էր այժմյան [[Ծավ]] գետի ավազանում և [[Ողջի]] [[գետ]]ի աջակողմյան մի շարք վտակների ([[Բեխ]], [[Վաչագան (գետ)|Վաչագան]], [[Գեղանուշ]] և այլ [[վտակ]]ներ) շրջաններում։ Կովսականում մինչև 13-րդ դարը եղած պատմա-աշխարհագրական վայրերից նշանավորը Գրհամ բերդն է, որը գոյություն է ունեցել 10-13-րդ դարերում<ref>{{cite book|author=Թ.Խ.Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1968|page=էջ 201}}</ref>:
|-
|| 8 || || [[Հաբանդ (Սյունիք)|Հաբանդ]] || Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացույցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ, որոնցից մեկը գտնվում է [[Սյունիք]]ում, իսկ մյուսը՝ [[Արցախ]]ում։ Արցախի Հաբանդ գավառն անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։ Արևելյան կողմում Հաբանդի սահմանն անցնում է [[Հագարի]] գետով, արևմտյան կողմում սահմանակցում է [[Ծղուկք]]ի Տաթև և Որոտան շրջանների հետ։ Հյուսիսում [[Աղահեջք]]ի հետ սահմանն անցնում էր Հագարի գետի [[Աղողլան]] վտակի աջ ափով տարածվող լեռներով, իսկ հարավային կողմում՝ [[Բարգուշատ]] և [[Որոտան]] գետերի ջրբաժան լեռներով, որտեղ Հաբանդը սահմանակցում էր [[Բաղք]]-[[Քաշունիք]]ի և Բաղք-[[Աճանան]]ի հետ<ref name="Թ.Խ. Հակոբյան 1981 էջ 209">{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year= 1981|page=էջ 209}}</ref>։ Ավանդության համաձայն՝ [[Ձագիկ]] նահապետը Հաբանդ գավառում կառուցել է մի բերդ և այն անվանել «Ձագեձոր» կամ [[Հաբանդի բերդ]], իսկ այն ձորը, որտեղ գտնվում էր [[ամրոց|բերդ]]ը, իբր, նրա անունով էլ կոչվել է «Ձագեձոր»<ref>{{cite book|author=Ստափանոս Օրբելյան|title=Պատմութիւն նահանգին Սիսական|publisher=Թիֆլիս|location=|year= 1910|page=էջ 13}}</ref>։ Հետագայում Ձագեձոր անունը դարձել է [[Զանգեզուր]], իսկ նրա մյուս անունը՝ Հաբանդն աստիճանաբար հանվել է գործածությունից։ [[Տաթևի վանք]]ին տրվող հարկի հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվում էր 79 գյուղ<ref name="Թ.Խ. Հակոբյան 1981 էջ 209"/>։ Պատմական վայրերից են [[Հալիձոր]]ը, [[Շինուհայր]]ը, [[Խոտ (Սյունիքի մարզ)|Խոտ]]ը, [[Խնձորեսկ]]ը, [[Տեղ (գյուղ)|Տեղ]] բնակավայրերը:
|-
|| 9 || || [[Ձորք]] || Ձորք փոքրիկ գավառը տարածվում էր [[Կապան]] գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառը 11-րդ դարից սկսած կոչվել է Կապան՝ այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով, իսկ ավելի ուշ՝ [[Բաղաբերդ]]։ Ձորքը Սյունիքի ամենալեռնոտ շրջանն է։ Նրա մի զգալի մասն այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։ [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] գոյության ընթացքում Ձորքը դարձել էր նրա կենտրոնական շրջանը՝ ոստանը։ Ձորք գավառի պատմաաշխարհագրական նշանավոր վայրերն են [[Գեղի]] բնակավայրը, Կապան քաղաքը, [[Վահանավանք]]ը, [[Բաղաբերդ]] և [[Շլորուտ]] [[ամրոց|բերդ]]երը<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1981|page=201-202}}</ref>: