«Հանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Յանգ}}
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1)
Տող 12.
Սկզբում հանգերը միապաղաղ էին՝ ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության ցուցանիշ է համարվում (օրինակ՝ [[Ֆրիկ]]ի «Գանգատ» երկարաշունչ բանաստեղծության բոլոր տողերն անխտիր ավարտվում են ''ի'' ձայնավորով)։ Ժամանակի ընթացքում հանգերն ավելի ու ավելի բազմազան են դառնում։ Բայց հանգի առաջացումից հետո էլ գրվում են անհանգ գործեր (մանավանդ չափածո դրամատիկական երկեր), որոնք կոչվում են [[սպիտակ ոտանավոր]]։ Մասնավորապես անհանգ է գրվել չափածո դրամատիկական գործերի մեծ մասը (օրինակ՝ [[Շեքսպիր]]ի և [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] պիեսները)։
 
Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի վերջում՝ այն ավելի է ընդգծում տողի՝ իբրև [[ոտանավոր]]ի հիմնական [[ռիթմական միավոր]]ի, ինքնուրույնությունը։ Հանգը կարծես մի ազդանշան է, որը հիշեցնում է [[տող]]ի ավարտվելը։ Դրանով իսկ նա ուժեղացնում է ոտանավորի [[ռիթմ]]ը։ Բացի այդ, հանգն ավելի ներդաշնակ, երաժշտական է դարձնում [[բանաստեղծական խոսք]]ը<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 162-163}}</ref>։
 
Հանգը հաճախ նաև ''իմաստային'' զգալի դեր է խաղում։ Բանաստեղծները ձգտում են տողերի վերջում դնել և հանգավորել առավել կարևոր բառերը, որոնք կրկնվող հնչյուններտօռկռիռկտիռկտկ շնորհիվ ավելի մեծ ուշադրություն են գրավում։
Տող 42.
:::([[Եղիշե Չարենց]])
 
[[Ռուսերեն]]ում և այլ լեզուներում հանդիպում են այսպես կոչված ''դակտիլային'' հանգեր (տողի վերջից երրորդ շեշտված վանկով, օր.՝ откры՛тая-ядови՛тая) և նույնիսկ ''հիպերդակտիլային'' հանգեր (վերջից չորրորդ շեշտված վանկով), որոնք [[հայերեն]]ին բնորոշ չեն<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականության տեսություն|publisher=«ԵՊՀ»|location=Երևան|year=1980|page=էջ 308}}</ref>։
 
Սովորաբար իրար հետ հանգավորվում են նույնատիպ վերջավորությունները, բայց երբեմն արական հանգը կարող է կապվել իգականի հետ, օր.՝ [[Եղիշե Չարենց|Չարենցի]] տողերում,- թեթև՛-ետև՛ը, Մասի՛սը-սառցանի՛ստ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանգ» էջից