«Բալլադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1)
Տող 1.
'''Բալլադ''' ({{lang-it|ballare}}, «պարել», «պարերգ», «պարերգություն»), չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 40-41}}</ref>։
 
Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված [[սյուժե]]ն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։
Տող 11.
[[Ժանր]]ի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները [[Ռուբին Հուդ]]ի մասին, [[Գյոթե]]ի «Անտառի արքան», [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Օլեգի երգը», «Ջրահեղձը»։ [[Հայ գրականություն|Հայ գրականության]] մեջ բալլադի լավագույն օրինակներ են [[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյանի]] «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», [[Ավետիք Իսահակյան]]ի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», [[Հովհաննես Հովհաննիսյան|Հովհ. Հովհաննիսյանի]] «Արտավազդը» և այլն։
 
Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի [[բովանդակություն|բովանդակության]] անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։ [[Բովանդակություն|Բովանդակության]] այդ կողմերն ընդգծելու համար երբեմն փոխաբերաբար բալլադ են կոչում այլ ժանրի երկեր, ինչպես՝ [[Օսկար Ուայլդ|Օ. Ուայլդի]] «Ռեդինգի բանտի բալլադը» պոեմը, [[Լիոն Ֆոյխտվանգեր|Լ. Ֆոյխտվանգերի]] «Իսպանական բալլադ» վեպը, [[Վահան Թոթովենց|Վ. Թոթովենցի]] «Արաբական քաղաք» պատմվածքը, Գ. Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» կինոֆիլմը և այլն<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականության տեսություն|publisher=«ԵՊՀ»|location=Երևան|year=1980|page=էջ 369-370}}</ref>։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բալլադ» էջից