«Անահիտ Բայանդուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1)
Տող 7.
Ծնվել է [[Երևան]]ում։ [[1962]] թվականին ավարտել է Մոսկվայի [[Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ]]ի թարգմանչական բաժինը։ [[1967]] թվականին, տարվա լավագույն թարգմանության համար, արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին ([[Հրանտ Մաթևոսյան]]ի պատմվածքների թարգմանության համար)։
 
Նրա թարգմանությամբ ([[հայերեն]]ից) [[ռուսերեն]] առանձին գրքով լույս են տեսել [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «Պատմվածքների ժողովածուն», (Մոսկվա, [[1964]], ժողովածուի մեջ մտնող [[մանրապատում]]ները թարգմանել է Անահիտ Բայանդուրը), [[Գուրգեն Մահարի|Գուրգեն Մահարու]] «[[Չարենց-նամե (հուշագրություն)|Չարենց-Նամե]]» (Մոսկվա, 1966, [[1967]]), [[Գեղամ Սևան]]ի «Բյուրեղյա դղյակ» (Մոսկվա, [[1966]]), [[Հրանտ Մաթևոսյան]]ի «Մենք ենք, մեր սարերը» (Մոսկվա, 1967), «Օգոստոս» (Մոսկվա, [[1973]]), «Հացը և բառը» (Մոսկվա, [[1974]]), Կամարի Տոնոյանի «Անիծյալ անձրևը» (Մոսկվա, [[1976]]), [[Զորայր Խալափյան]]ի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (Մոսկվա, [[1971]]), [[Հրաչյա Քոչար]]ի «Նահապետը» (Մոսկվա, 1974, թարգմանության հեղինակակաից [[Հակոբ Սալախյան]]), «Ավանդապատումը» (Երևան, [[1979]]), [[Աղասի Այվազյան]]ի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Մոսկվա, 1976), Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիրը» (Մոսկվա, [[1980]]), [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյանի]] «Պատմվածքները» (Մոսկվա, [[1977]]), [[Հովհաննես Թումանյան]]ի նամականին, պատմվածքներն ու հեքիաթները (Երևան, 1969)<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 99}}</ref>:
 
Ա. Բայանդուրը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ խմբակցության անդամ<ref>[http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=567&lang=arm Անահիտ Սերգեյի Բայանդուր] ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում</ref>: Զբաղվել նաև իրավապաշտպան<ref>[http://www.panorama.am/am/society/2011/01/08/bayandur/ Այս մասին panorama.am կայքում]</ref> և խաղաղասեր<ref>[http://refugee.ru/news/lejla-i-arif-yunusovy-prigovoreny-k-8-5-i-7-godam-lisheniya-svobody/ Лейла и Ариф Юнусовы приговорены к 8,5 и 7 годам лишения свободы]</ref> գործունեությամբ։ [[1992]] թ. Անահիտ Բայանդուրին շնորհել է Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակ<ref>[https://www.1in.am/6272.html Արզու Աբդուլաևայի հրաժեշտի նամակը՝ ի հիշատակ Անահիտ Բայանդուրի]</ref>: