«Մարիա Էլենա Կիրիակու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 6.
Մարիա Էլենա Կիրիակուն ծնվել է 1984 թվականի հունվարի 11-ին [[Կիպրոս]]ի [[Լառնակա]] քաղաքում, ուր ապրում է մինչ օրս։ Մարիան 13 տարեկանում ընդունվեց երաժշտական դպրոց։ Տարիներ անց ընդունվեց Իոանիննա համալսարան՝ փիլիսոփայություն սովորելու<ref>http://www.star.gr/Pages/Media.aspx?art=227044&artTitle=deite_poia_einai_i_maria_elena_kyriakou_pou_kerdise_sto_the_voice</ref>։ Սովորելու առաջին տարիներին նա համագործակցելու առաջարկ ստացավ [[Յանիս Պլուտարխոս]]ից, սակայն մերժեց, քանի որ ցանկանում էր շարունակել ուսումը։ 2 տարի անց նա որոշեց տեղափոխվել հայրենիք և կրթությունը շարունակեց Կիպրոսի համալսարանում։ Ավարտելուց հետո նա բացեց իր ուսումնական կենտրոնը։ 2011 թվականին Մարիայի մայրը նրան գրանցեց՝ մասնակցելու հունական «Սուպերսթար» երաժշտական ծրագրին, սակայն երգչուհին չմասնակցեց<ref>http://www.newsorama.gr/to-profil-tis-nikitrias-tou-the-voice-marias-elenas-kyriakou/</ref>:
 
2013 թվականին քսանինը տարեկան հասակում նա մասնակցեց հունական The Voice նախագծի առաջին եթերաշրջանին<ref>http://www.antenna.gr/minisites/thevoice/players?pid=332841</ref>: Լսումների ընթացքում հանդես եկավ [[Քելլի Քլարկսոն]]ի "Because of You" երգով և ստիպեց 4 մարզիչներին պտտվել, որից հետո նա որպես մարզիչ ընտրեց Դեսպինա Վանդիին։ Մի քանի հաջող ելույթներից հետո Էլենա Կիրիակուն հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հանդես եկավ իր սեփական երգով, որը կոչվում է "Dio Egoismoi" և դուետով իր մարզչի հետ։ Եզրափակչում նա ճանաչվեց որպես հաղթող և պայմանագիր ստորագրեց [[Universal Music Group]]-ի հետ<ref>{{Cite web |url=http://peiraxtiri.gr/voice-telikos-ola-osa-eginan-ston-teliko/ |title=Արխիվացված պատճենը |accessdate=2015-04-22 |archive-date=2014-05-14 |archive-url=https://web.archive.org/web/20140514004812/http://peiraxtiri.gr/voice-telikos-ola-osa-eginan-ston-teliko/ |dead-url=yes }}</ref>:
 
2015 թվականին Մարիան մասնակցեց [[Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ|Եվրատեսիլ 2015]] թ.-ի հունական նախընտրական փուլին իր "One Last Breath" (Վերջին շունչ) երգով։ Երգչուհին այն հաղթեց և իրավունք ձեռք բերեց ներկայացնել Հունաստանը [[Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ]]ում<ref>http://escxtra.com/2015/03/04/one-last-breath-to-eurovision/</ref>: Հաղթահարելով առաջին կիսաեզրափակիչը՝ երգչուհին գրավեց 19-րդ հորիզոնականը։