«Հայերը Կիպրոսում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
[[Պատկեր:Armenian Cyprus map.jpg|thumb|right|250px|Կիպրոսի հայկական վայրերը]]
'''Հայերը Կիպրոսում''' բնակվել են հնագույն ժամանակներից։ Ըստ [[Հայ սփյուռք հանրագիտարան]]ի՝ դեռևս վաղ միջնադարում (4-5-րդ դդ.) [[Կիպրոս]]ում եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Հայկական համայնքն այստեղ ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից ([[1375]]թ.) և [[Հայոց ցեղասպանություն]]ից ([[1915]]-[[1923|23]]թթ.) հետո [[Կիպրոս]]ում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս [[կիպրահայեր]]ի թիվը կազմում է 35003.500 մարդ որոնք հիմնականում ապրում են [[Նիկոսիա]], [[Լարնակա]], [[Լիմասոլ]], [[Ֆամագուստա]], [[Պաֆոս]] և [[Կիրենիա]] քաղաքներում ։ [[Կիպրոսի հայ համայնք]]ի թվաքանակի մասին նմանատիպ ցուցանիշ է հրապարակված նաև Կիպրոսաբնակ հայության համացանցային հանգույցում։
[[Հայկական սփյուռք]]ի ավանդական կառույցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) միշտ էլ ակտիվորեն են գործել՝ լինելով հայ համայնքի ինքնակազմակերպման և հայապահպանության արդյունավետ մեխանիզմներ։
Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այդ երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին։ Դրա լավագույն վկայությունը, թերևս, այն է, որ սույն թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ։ Նա [[2006]]թ. հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է։
Անանուն մասնակից