«Մայիսյան ապստամբություն (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ [[Մայիսի 5]]-ին հրաժարական տվեց [[Ալեքսանդր Խատիսյան]]ի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ [[ՀՅԴ|Դաշնակցության]] ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց [[Համազասպ Օհանջանյան]]ը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին [[գործադուլ]]ները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց [[մահապատիժ]] և այլն։
 
Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ [[Ստեփան Ալավերդյան]]ը, [[Սարգիս Մուսայելյան]]ը, [[Բագրատ Ղարիբջանյան (կուսակցական գործիչ)|Բագրատ Ղարիբջանյանը]]ը, [[Հովհաննես Սարուխանյան (հեղափոխական)|Հովհաննես Սարուխանյանը]], Եգոր Սևյանը, Ք. Մկրտչյանը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը, Բ. Հարությունյանը և ուրիշներ։
 
== Գրականություն ==