«Հարկաբյուջետային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20210116)) #IABot (v2.0.8) (GreenC bot
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 55.
Քեյնսյան տեսության համաձայն ծախսումների կրճատումը կիջեցնի համախառն պահանջարկի մակարդակը և կարգելակի տնտեսությանը՝ կայունացնելով գների մակարդակը։
 
Սակայն տնտեսագետները դեռևս բանավիճում են հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության շուրջ։ Բանավեճի հիմնական օղակներից մեկը դուրսմղման էֆեկտն է, որի դեպքում կառավարության վերցրած պարտքը հանգեցնում է տոկոսադրույքների աճին, ինչն էլ մասամբ կամ ամբողջությամբ կարող է չեզոքացնել սպառման խթանումը։ Կառավարությունը բյուջեի պակասուրդը կարող է ֆինանսավորել ներքին պարտքի (պարտատոմսերի թողարկում), արտաքին պարտքի կամ նոր թղթադրամների թողարկման միջոցով։ Երբ կառավարությունը պակասուրդը ֆինանսավորում է պետական պարտատոնսերի թողարկմամբ, տոկոսադրույքը կարող է բարձրանալ, որովհետև կառավարության ներքին պարտքի աճը ֆինանսական շուկայում հանգեցնում է վարկերի և փոխառությունների պահանջարկի մեծացման։ Սա կրճատում է ապրանքների և ծառայությունների համախառն պահանջարկը՝ մասամբ կամ ամբողջությամբ չեզոքացնելով խթանող քաղաքականության ազդեցությունը։ Նորդասական (նեոդասական) տնտեսագետները հարկաբյուջետային քաղաքականության անարդյունավետությունը հաստատելու համար գրեթե միշտ նշում են դուրսմղման էֆեկտը, սակայն քեյնսյանները պնդում են, որ այս քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, հատկապես լիկվիդային ծուղակի դեպքում, այդ ժամանակ դուրսմղման էֆեկտը նվազագույնի է հասնում<ref name="Cliff Notes, Economic Effecs of Fiscal Policy">{{cite web|url=http://m.cliffsnotes.com/study_guide/Fiscal-Policy.topicArticleId-9789,articleId-9749.html|title=Cliff Notes, Economic Effecs of Fiscal Policy|accessdate=մարտի 20, 2013|archive-date=2013-04-10|archive-url=https://archive.today/20130410171108/http://m.cliffsnotes.com/study_guide/Fiscal-Policy.topicArticleId-9789,articleId-9749.html|dead-url=yes}}</ref>։
 
Դասական տնտեսագիտության տեսանկյունից խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նաև կրճատում է զուտ արտահանումը, որն իր հերթին ազդեցություն է թողնում ազգային եկամտի վրա։ Երբ կառավարության պարտքի մեծացման պատճառով բարձրանում է տոկոսադրույքը, տեղի է ունենում կապիտալի ներհոսք այլ երկրներից։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ այլ հավասար պայմաններում երբ կառավարությունը բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար պարտատոմսեր է թողարկում և տեղաբաշխում, տնտեսությունում փողի զանգվածը կրճատվում է, բարձրանում է տոկոսադրույքը, ինչն էլ նշանակում է, որ ներդրված կապիտալի շահութաբերությունն ավելի մեծ է։ Պետական պարտատոմս գնելու համար, օտարերկրյա ներդրողները պետք է ձեռք բերեն տվյալ երկրի ազգային արժույթը։ Այսինքն՝ երբ արտասահմանյան կապիտալը հոսում է տվյալ երկիր, այդ երկրի ազգային արժույթի պահանջարկն աճում է։ Աճած պահանջարկն ի վերջո պատճառ է հանդիսանում ազգային արժույթի արժևորման՝ ներքին գնորդների համար էժանացնելով այլ երկրներից ներմուծումը, իսկ արտասահմանյան գնորդների համար թանկացնելով տվյալ երկրից արտահանված ապրանքները։ Արդյունքում աճում է ներմուծումը, կրճատվում է արտահանումը՝ կրճատելով զուտ արտահանումը։