«Հայաստանի պետական ջազ նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 26.
 
== Պատմություն ==
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 1938 թվականին<ref name=":0">{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=569&name=%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BB%D5%A1%D5%A6_%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2|title=AV Production - Հայաստանի պետական ջազային նվագախումբ|website=avproduction.am|accessdate=2020-07-01}}</ref>։ Հիմնադրման օրից նվագախումբը ղեկավարել է թավջութակահար, երգահան, կոմպոզիտոր [[Արտեմի Այվազյան]]ը<ref name=":0" />։ Այդ տարիներին նվագախումբը բազմիցս ելույթներով հանդես է եկել խորհրդային մի շարք քաղաքներում։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այվազյանի ղեկավարությամբ նվագախմբի կազմում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ [[Ցոլակ Վարդազարյան]]ը (շեփոր), [[Միքայել Խաչատրյան]]ը (շեփոր) և Հայաստանում ջազային հարվածային դպրոցի հիմնադիր [[Ռոբերտ Յոլչյան]]ը։
Տող 42.
2010 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավարի դիրքը ստանձնում է սաքսոֆոնահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը, որը նվագել է նվագախմբի կազմում 1988 թվականից Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ և վերաբացումից հետո էլ հանդիսանում է նվագախմբի մենակատար և երաժշտական ղեկավարը։ Վերջին տարիներին նվագախմբի նվագացանկը բազմապատկվել է՝ համաշխարհային ջազային երաժշտության նմուշներով և 80-ամյա հայկական ջազը ներկայացնող հեղինակային ստեղծագործություններով։
 
Նվագախումբը ակտիվ համագործակցում է միջազգային երաժշտական հարթակում ներկայացող հայ երաժիշտների հետ ՝ [[Վահագն Հայրապետյան]], [[Արտակ Ներսեսյան]], [[Ջիվան Գասպարյան (կրտսեր)|Ջիվան Գասպարյան կրտսեր]], [[Ավագ Մարգարյան]]<ref>{{Cite web|url=https://www.panorama.am/am/news/2019/12/21/ջազ-նվագախումբ-համերգ/2214646|title=Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա տոնական ամանորյա ծրագրով|last=LLC|first=Helix Consulting|website=www.panorama.am|language=en|accessdate=2020-07-01}}</ref>։
 
== Ծրագրեր ==