«Հայ-ռուսական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Rescuing 0 sources and tagging 3 as dead.) #IABot (v2.0.8
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
(Rescuing 0 sources and tagging 3 as dead.) #IABot (v2.0.8)
Առաջին երկու տարիների ընթացքում համալսարանում գործում էր մեկ հանրակրթական ֆակուլտետ: Սակայն ուսանողների և դասախոսների քանակի ամենամյա ավելացման հետևանքով անհրաժեշտություն առաջացավ որոշակի փոփոխությունների ենթարկել համալսարանի կառուցվածքը: Ներկայում համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների ձևավորման գործընթացն ավարտված է:
 
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)<ref>http://www.rau.am/arm/531/buhakan{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:
 
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ [[Գեորգի Բոոս]]ն է, իսկ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր [[Արմեն Դարբինյան (քաղաքական գործիչ)|Արմեն Դարբինյան]]ը<ref>http://rau.am/eng/discoverRAU/about-us{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>:
 
Հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների, ձեռնարկատիրական, ֆինանսական, գիտական և մշակութային շրջանակների, զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների (անկախ սեփականության ձևերից) մի շարք ականավոր ներկայացուցիչներ:
Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն ՀՌՀ հրատարակչությունում լույս են տեսել ռուս դասականների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ` Ֆ. Դոստոևսկու «[[Դևեր (վեպ)|Դևեր]]» և «Գրառումներ մեռյալ տնից» գործերը, Մ. Բուլգակովի «[[Սպիտակ գվարդիա (վեպ)|Սպիտակ գվարդիա]]» վեպը և այլն։
 
Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր<ref>http://www.rau.am/arm/365/2767{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
 
1998 թվականին համալսարանի ռեկտոր է նշանակվել [[Լևոն Մկրտչյան]]ը և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2001 թվականը: 2001 թվականին համալսարանի ռեկտոր է դարձել [[Արմեն Դարբինյան (քաղաքական գործիչ)|Արմեն Դարբինյան]]ը: