«Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Վիքիպեդիա]] նախագծի առաքելությունը ազատ բովանդակության ստեղծումը և տարածումն է։ Դա նշանակում է, որ հանրագիտարանի նյութերը կարող է օգտագործել ցանկացած անձ, ցանկացած եղանակով և նպատակով։ Սա վերաբերում է նաև պատկերներին։ [[Վիքիպահեստ]] նախագծում, այժմ ավելի քան 13 միլիոն ազատ նիշքեր կան, որոնք կարող են օգտագործվել թե՛ հայերեն և մյուս լեզուներով հանրագիտարաններւմ, թե՛ դրանցից դուրս։
{{notice|վերնագիր=Ուշադրություն|տեքստ=Այս էջում նիշքերի բեռնմանը վերաբերվող կանոնները դեռ վերջնականորեն չեն համաձայնեցված Վիքիմեդիա հիմնադրամի հետ, խնդրվում է ոչ ազատ պատկեր բեռնելիս առայժմ այս էջի տվյալները ուղենիշ չհամարել։}}
 
{{Կանոնակարգ}}
Սակայն որոշ դեպքերում հոդվածի համար անհրաժեշտ է պատկեր, իսկ պատկերի ազատ տարբերակը չկա։ Դա նկատի ունենալով, [[Հայերեն Վիքիպեդիա]]ն որոշել է թույլատրել ոչ ազատ պատկերների խիստ սահմանափակ օգտագործումը։
 
==Սահմանումը==
Ի՞նչ է նշանակում «ոչ ազատ պատկեր».
 
* Ձեր ստեղծած լուսանկարը, որտեղ պատկերված առարկան պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Դա կարող է լինել քանդակ, հուշարձան, ճարտարապետական կառույց, ձայնասկավառակի և տեսասկավառակի շապիկ, գրքի կազմ, համակարգչային ծրագրի և կայքի նկար (սքրինշոթ)։
* Ուրիշի ստեղծած լուսանկարը, եթե հեղինակը այն չի հրապարակել ազատ արտոնագրի (օրինակ [[Creative Commons արտոնագրեր|Քրիեյթիվ Քոմմոնս]]) ներքո։
 
==Իրավական հիմնավորում==
Հայերեն Վիքիպեդիայում ոչ ազատ պատկերների սահմանափակ օգտագործումը հիմնված է [http://hy.wikisource.org/wiki/ՀՀ_օրենքը_հեղինակային_իրավունքի_և_հարակից_իրավունքների_մասին Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի] 22-րդ հոդվածի վրա, որտեղ նշված են այն դեպքերը, երբ դա թույլատրելի է։ Այլ եղանակով կամ այլ պարագայում դրանց օգտագործումը հեղինակային իրավունքերի, հետևաբար օրենքի խախտում է։ Ուստի Հայերեն Վիքիպեդիայի [[Վիքիպեդիա:Ադմինիստրատորներ|ադմինները]] պարտագոր են անմիջապես ջնջել այն պատկերները, որոնց օգտագործումը օրենքով թույլատրված չէ կամ թույլատրված լինելը բավարար չափով ապացուցված չէ։
 
== Ներածական ==
 
[[Վիքիպեդիա]]յի քաղաքականության հիմնական նպատակը ազատ նյութի ստեղծումն ու տարածումն է, որը կարող է օգտագործվել ցանկացած անձ, ցանկացած կրիչի վրա։ Իհարկե այս նպատակին կարելի է հասնել միայն ոչ ազատ նյութի լրիվ արգելմամբ։ <ref>Որոշ լեզվական Վիքիպեդիաներում ոչ ազատ նյութի բեռնումն ու օգտագործումը արգելված է, տես՝ ''[[meta:Non-free content|Ոչ ազատ նյութերը Վիքիմեդիա նախագծերում {{ref-en}}]]''</ref> Բայց մյուս կողմից հակադրվում է լավ հանրագիտարան ստեղծելու գաղափարին։ Այդ պատճառով թույլ է տրվում օգտագործել ոչ ազատ նյութ այնտեղ, ուր առանց նրա օգտագործման հնարավոր չէ։ Օգտագործել կարելի է որոշ պայմանններով, որոնք բխում են նյութի կամ ատեղծագործության ազատ օգտագործման սկզբունքից հաշվի առնելով ազատ հանրագիտարան ստեղծելու նպատակն ու օրեքի անցանկալի հետևանքներից խուսափելու ձգտումը։
 
26 700

edits