«Բագավան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Բագավան''' (բառացիորեն` «դիցավան»), պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից մեկը, ուր կառուցված էին մեհյաններբազմաթիվ և կանգնեցված էին կուռքեր։վանքեր։ Հայտնի է եղել որպես պաշտամունքի վայր հեթանոսության, այնուհետև՝ քրիստոնեության ժամանակաշրջանում։ Գտնվում է [[Այրարատ]] նահանգի [[Բագրևանդ]] գավառում ([[Ալաշկերտ]]ում), [[Արածանի]] (Մուրադ) գետի ձախ ափին, [[Ձիրավի դաշտ]]ում, [[Նպատ]] լեռան ստորոտին։ Բագավան անունը կազմված է ''բագ'' և ''ավան'' բառերի միացումից։ Բագ՝ պահլավերեն լեզվից է ևԲագ նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Հայ պատմիչների կողմից Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։ [[Ագաթանգեղոս]]ը Բագավանում հիշատակվում է [[Ամանոր]]ի և [[Վանատուր|Վանատուրի]] մեհյանների գոյությունը:
 
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակումից հետո Բագավանի հեթանոսական մեհյաններիվանքերի տեղում կառուցվում են եկեղեցիներ, այդ թվում՝ [[Ս. Հովհաննես տաճար]]ը։ Այն հիմնվել է [[301]] թվականին, հասակակից է [[Էջմիածին|Էջմիածնին]]։
 
Մինչև 1915 թ Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափվելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա [[Ուչ Քիլիսա]] (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի հավաքածու, որը 1877-78 թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ոչնչացվել է։
Անանուն մասնակից