«Բեմական գործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բեմական գործողություն''' դերասանական արվեստի, առանձնահատուկ արտահայտչալեզու, որ դրսևորվում...»:
(Տարբերություն չկա)

09:15, 26 փետրվարի 2021-ի տարբերակ

Բեմական գործողություն դերասանական արվեստի, առանձնահատուկ արտահայտչալեզու, որ դրսևորվում է խոսքային–ինտոնացիոն և միմիկա–պլաստիկական ձևերի միջոցով։

Հատկանշվում է գործող անձի ու դերակատարի միասնական վարքագծով, որը առանձին հատվածներում և ամբողջության մեջ ենթադրում է չորս հիմնական պահեր՝ նպատակ, հանգամանքներ, արարք, ցույց։ Դա միասնական, համաժամանակյա (սինխրոն) և համադրական (սինթետիկ) պրոցես է, որ ունի իր ներքին և արտաքին բովանդակությունը։ Նպատակը, հանգամանքներն ու արարքը կազմում են Բեմական գործողության ներքին բովանդակությունը և փոխպայմանավորում են միմյանց։ Նպատակը պայմանավորված է այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք կամ ներդաշնակ, կամ հակառակ են գործող անձի կամքին։ Արարքը ֆիզիկական դրությունն է՝ դրսևորված խոսքով, ինտոնացիայով, դիմախաղով, կեցվածքով ու շարժումով, որի միջոցով են միայն հանդիսականին հայտնի դառնում գործող անձի ներքին նպատակները և գործողության օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքները։

Բեմական գործողության ընթացքում դերասանը ունի ուշադրության երկու օբյեկտ՝ խաղակիցը և հանդիսականը․ առաջինը հատկանշում է խաղի ներքին գործնական նպատակը, երկրորդը՝ արտաքին, ցուցադրական։ Ուշադրության երկու օբյեկտի միատեղ առկայությամբ և նրանց հետ ունեցած տարաբնույթ շփումով է պայմանավորված Բեմական գործողության առանձնահատկությունը՝ տարբերությունը կենսական գործողությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 385