«Բեղոտանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բեղոտանիներ''', (Cirripedia), հոդվածոտանիների տիպի խեցգետնանմանների կարգ։ Նստակյաց են, գլխային զ...»:
(Տարբերություն չկա)

08:21, 26 փետրվարի 2021-ի տարբերակ

Բեղոտանիներ, (Cirripedia), հոդվածոտանիների տիպի խեցգետնանմանների կարգ։

Նստակյաց են, գլխային զույգ անտենուլներով ջրում կպչում են սուբստրատին։ Կան մակաբույծ և ազատ ապրող ձևեր։ Վերջիններիս մարմինը ծածկված է թիկնոցով (սանտիա), որը կրային թիթեղիկներ արտադրելով առաջացնում է խեցի (բարձրությունը՝ 1,5 սմ, երբեմն՝ մինչև 40 սմ)։ Մարմինը կազմված է գլխային և կրծքային բաժիններից։ Կրծքային հատվածը կրում է վեց զույգ երկճյուղ ոտիկներ, որոնց թափահարումով ջուրը և կերի մասնիկները անցնում են թիկնոցի խոռոչը։ Մեծ մասամբ հերմաֆրոդիտ են, ապրում են միայն ծովերում։ Բեղմնավորությունը խաչաձև է։ Զարգանում են կերպարանափոխությամբ, թրթուրը՝ նաուպլիուսը, լողացող կյանք է վարում։ Մակաբույծ ձևերը խիստ պարզ են, նրանց պարկաձև մարմինը հիմնականում պարունակում է գերաճած սեռական գեղձեր։ Հայտնի է մոտ 800 տեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 384