«Ընձենավորը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Հայկական ընդօրինակումներից մեկը (H-757) կատարել է Աղմուրանց Բաղդասարի որդի Գասպարը 1671 թվականին։ Առ այսօր այն համարվում է «Ընձենավորի» ամենահին և լրիվ օրինակը՝ ներառելով 2126 տող, այսինքն պոեմն՝ իր բոլոր ընդմիջարկություններով ու շարունակում-հավելումներով։ Այս ձեռագիրը ռուսթավելագիտության մեջ համարվում է հիմք, և նրա են համեմատվում մյուս ձեռագրերը։ Աղմուրան Գասպարը ոչ միայն գեղագիր ընդօրինակող է, այլև տեքստն անաղարտ պահող և ճշգրտությանը հետամուտ ընթերցող։ Այս գրչի մասին տեղեկությունները շատ քիչ են, միայն գիտենք, որ ունեցել է գեղարվեստական ճաշակ, քանի որ «Ընձենավորից» բացի ընդօրինակել է նաև վրաց գրականության դասական շրջանի մյուս երկու լավագույն ստեղծագործությունները՝ «[[Վիսրամիանի]]»-ն և «Ամիրան Դարեջանիանի»-ն։ Նա ունեցել է նաև բանաստեղծական շնորհք, և թողել է չափածո հիշատակարաններ։
[[Պատկեր:Tinatini.jpg|մինի|ձախից|300px|Թինաթինի թագադրման դրվագը՝ «Ընձենավորը» պոեմից]]
Մեկ այլ ձեռագրի (H-54) ընդօրինակողն է հայազգի Բեկթաբեկը։[[Բեկթաբեկ]]ը։ Նրա մասին համեմատաբար շատ տեղեկություններ են հայտնի. իր իսկ հիշատակարանից հայտնի է, որ վրաց Գեորգի XI թագավորի արքունի բանաստեղծն ու ատենադպիրն է եղել։ 18-րդ դարի վրաց մի շարք հեղինակներ նրան հիշում են իբրև իր ժամանակի ճանաչված բանաստեղծներից մեկը։ Սակայն, ցավոք, Բեկթաբեկի ստեղծագործություններից միայն պատառիկներ են պահպանվել՝ «Ընձենավորի» իր ընդօրինակման հիշատակարանում։ Դրանցում նկատելի է, որ նա իսկապես բավականին օժտված բանաստեղծ է եղել։ Բեկթաբեկի հայրենական կալվածքը, դատելով նրանց տոհմական դամբարանի գոյության փաստից, Վաղա գյուղն է եղել՝ [[Գորի]]ից ոչ հեռու։ Հայաբնակ այս գյուղում պահպանվել է հայկական եկեղեցի՝ վրացերեն արձանագրություններով։ Նրա տապանագրից իմանում ենք հոր անունը՝ Մարտիրոս։
Բեկթաբեկի ընդօրինակած «Ընձենավորը» բաղկացած է 2066 տողից և ստեղծվել է 1680 թվականին։ Գիտական հրատարակություններում այն, իր արժանիքներով, համարվում է երկրորդը՝ Գասպարի ընդօրինակությունից հետո։
«Ընձենավորի» հաջորդ ընդօրինակումը կատարել է Շամախեցի Ղազանց Բեզոյի աղջիկը 1702 թվականին։ Դժբախտաբար՝ ոչինչ հայտնի չէ՝ ո՞վ է եղել այդ աղջիկը, ի՞նչ զբաղմունքով ու անունով։ Հիշատակարանի լեզվական նկարագրից կարելի է կռահել, որ նախապես Քարթլի հայերից պետք է լինի, ինչ-ինչ առիթով [[Շամախի]] տեղափոխված։ Ղազանց Բեզոյի աղջիկը չի փայլում ոչ ընդօրինակման արտակարգ արվեստով, ոչ էլ վրացերենի փայլուն իմացությամբ։ Բայց դա հենց ինքնին առավել գնահատելի է դարձնում բուն երևույթը՝ «Ընձենավորի» ընդօրինակումը՝ նման պարագայում։ Որքան հայտնի է՝ սա Շամախի հայոց մեջ վրացական ձեռագիր ընդօրինակելու միակ դեպքն է։ Բացառված չէ, որ այստեղ կար վրացախոս հայ բնակչություն։ Եվ այսպիսով՝ ուշագրավ է Ռուսթավելու պոեմի մեծ տարածումը, այդ թվում՝ նաև բուն Վրաստանի սահմաններից դուրս։ Ղազանց Բեզոյի աղջկա երախտիքը մասնավոր գնահատության է արժանի այն պատճառով, որ նա էլ, իր հայազգի գրիչ-նախորդների ու հետնորդների նման, չի ընդմիջարկում տեքստը, չի խմբագրում, այլ անաղարտությամբ փոխանցում է պոեմը՝ ոչինչ չպակասեցնելով, և իր վրիպումներն այս դեպքում չեն խանգարում բնագրի վերականգնմանը, որովհետև միայն գրչական են՝ անվարժությունից բծող։