«Խորեն Գալֆայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
Տող 1.
'''Խորեն Գալֆայան''' ('''Նար Պեյ''', [[1831]], [[սեպտեմբերի 6]] - [[1892]], [[նոյեմբերի 4]]), - հայ բանաստեղծ, դրամատուրգ։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Փոքր հասակից իր եղբոր՝ [[Ամբրոսիոս Գալֆայան]]ի հետ ուղարկվել է [[Վենետիկ]], Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։ Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի [[Մուրադյան վարժարան]]ում։ [[Փարիզ]]ում, [[Գաբրիել Այվազովսկի|Գաբրիել Այվազովսկու]] հետ 1855-58-ին խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856-ին հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել [[Փարիզի Հայկազյան վարժարան]]ի տնօրեն։ Այդ պաշտոնը նա վարել է 1857-59-ին։ Փարիզում անձամբ ծանոթացել է ու մտերմացել է [[Լամարթին]]ի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859-ին «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին [[գրաբար]]ով։ Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է [[Թեոդոսիա]], որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխած «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը, ինչպես՝ «Արշակ Բ» ողբերգությունը (1861), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862), «Վարդենիք» [[բանաստեղծությունների ժողովածու]]ն (1863), որը սուր քննադատության է ենթարկել [[Միքայել Նալբանդյան]]ը իր «Աղցմիք» [[պարոդիա]]յում։ 1864-ին մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, [[Մկրտիչ Խրիմյան]]ի հետ մեկնել է [[Բեռլին]], հայկական հարցի հրահրման առիթով։ Այս շրջանում [[ֆրանսերեն]]ից թարգմանել է [[Հովհաննես Դարտել]]ի «Տարեգրությունը», [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]ից» որոշ հատվածներ։ Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող [[պոեմ]]ներ։ Առանձին գրքերով հրատարակած մյուս երկերն են «Քնար պանդխտին» (բանաստեղծությունների ժողովածու, 1868), «Հանգարան» և այլն։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 221-222}}</ref>
 
== Հղումներ ==
 
* [http://forum.miasin.ru/default.aspx?g=posts&m=762 Хорен Галфаян]
* [http://armenianhouse.org/blackwell/armenian-poems/lusignan.html#1 Խորեն Գալֆայանի բանաստեղծությունները անգլերեն]