«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 159.
* {{Ջ}} ոչ նշանակալի։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 14:35, 17 Փետրվարի 2021 (UTC)
 
* {{Մ}} Քանի որ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերով սույն հոդվածը միգուցե ջնջման է ենթակա, առաջարկում եմ «Նշանակալիություն» կանոնակարգի [https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%86%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6#%D5%86%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D6%87_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80 «Նշանակալիություն և ցանկեր»] բաժնի համաձայն այբբենական կարգով կազմել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված հայ-ադրբեջանական պատերազմի հայկական կողմի զոհերի ընդհանուր ցանկ առանց մեդալային առանձնացման։ Մեջբերում եմ նշածս կանոնակարգից հատված՝ ''«Ցանկերը համարվում են նշանակալի եթե նշանակալի է ցանկի ընդհանուր խումբը: Ցանկի որևէ տարր կարող է չլինել անկախ սակայն ցանկի ընդհանուր տարրերի խումբը պետք է լինի նշանակալի և բավարարի նշանակալիության հիմնական կանոնին:»''--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 20:44, 18 Փետրվարի 2021 (UTC)
 
* {{Թ}} Կարծում եմ, որ սա այնպիսի կարևոր թեմա է, որ պետք է խրախուսվի, ոչ թե ջնջման ներկայացվի: Ես հոդվածը գրելիս հետևել եմ այս թեմային առնչվող այլ մարդկանց ստեղծած հոդվածներին, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա: Եթե իմ հոդվածը ներկայացվում է ջնջման, ապա պետք է բոլոր այդ տեսակ հոդվածները ևս ջնջման ներկայացվեն: Վիքիպեդիայում կան բազմաթիվ հոդվածներ, որ աղբյուրների կարիք ունեն, ծավալը փոքր է, բայց երկար ժամանակ պահպանվում են և ոչ ոք չեն ներկայացնում ջնջման: Ես իր ծնողներից նյութեր եմ վերցրել, իմանալով հանդերձ, որ և’ իրենց, և’ իմ համար շատ զգայուն թեմա է, իսկ հիմա ճիշտ չի լինի, որ ջնջվի այդ հոդվածը, դրա հետ մեկտեղ այն, որ վիքիպեդիան տեղեկատվական հարթակ է, որի միջոցով բոլորը պետք է իմանան մերօրյա հերոսների մասին: Այսպիսի հոդվածները չպետք է քննարկման առարկա դառնան ու ես պարտքս եմ համարում լուսաբանել մեր բոլոր հերոսներին...