«Զավեն Տիգրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Անձ|պատկեր=220px-Dikran Zaven -281874-1938-29.jpg}}
{{Անձ}}
'''Զավեն Տիգրան''' ('''Չուքասզյան''') ({{ԱԾ}}), արաբ հրապարակախոս, հրատարակիչ, ազգային-քաղաքական գործիչ, թուրքական լծի դեմ արաբական ազատագրական շարժման ղեկավար։
Սովորել է [[Կոստանդնուպոլսի Կենտրոնական վարժարան|Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարան]]ում, որը ավարտել է 1895 թ., ապա Փարիզի և Ժնևի համալսարաններում։ Ակտիվորեն հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանությամբ և [[Արևմտյան Հայաստան]]ում բարեփոխումներ անցկացնելու օգտին։ 1903-1908 թթ. աշխատել է Թիֆլիսի պարբերականներում: 1906 թ. հիմնել է «Երկրի ձայն» պարբերականը, որը բարձր գնահատանքի է արժանացել որպես հայկական սոցիալիզմի կարևոր մաս: 1908 թ. ֆինանսական միջոցները սպառվել են, և նա սկսել է հոդվածներ սպագրել տարբեր պարբերականներում, հատկապես ֆրանսիական մամուլում տարբեր մականուններով: Ավելի ուշ նա վերադարձել է Պոլիս, հիմնել «Սուրհանդակ» պարբերականը, հետո՝ 1918-1920 թթ., եղել է «Ժողովուրդ» օրաթերթի տնօրենը և իր հոդվածներում դատապարտել Թուրքիային հայկական Եղեռնը իրացնելու համար: Այս առումով նա փորձել է հայության ձայնը հասցնել միջազգային հանրությանը՝ փորձելով համագործակցել առաջադեմ թուրքերի հետ, ինչ չի հաջողվել: Ելնելով [[Օսմանյան կայսրություն]]ն ապակենտրոնացնելու սկզբունքից՝ Զավենը գտնում էր, որ այդ հարցում հայերի և արաբների շահերը համընկնում են, և նրանք պետք է միավորեն իրենց ուժերը։ 1913 թվականին կայացած արաբական առաջին կոնգրեսում արտասանած ճառում Զավենը ընդգծել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը։ Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, ... նրանք մտածում են այնպես, ինչպես մենք, նրանք պահանջում են ինչպես մենք։ Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց։ Եվ մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»։